ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի ինտուիտիվ ֆոբիաները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարդկային վարքագծում, ի թիվս այլ գործոնների, վախը շատ մեծ ազդեցություն ունի և կազմում է մարդկանց ֆոբիաների հիմնական առանցքը։ Հայտնի է նաև, որ վախի հանգամանքն օգտագործելով՝ հնարավոր է մարդկանց դրդել այս կամ այն գործողության, ակտիվ կամ պասիվ քայլի։

Պետք է փաստենք, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ նաև վախի հանգամանքն օգտագործելով․ տարիների հետևողական քարոզչության արդյունքում նախկին իշխանությունները հասարակության շրջանում դեմոնիզացվել էին և ներկայացվել էին դիվային կերպարով։ Այսօր կարող ենք վստահաբար արձանագրել, որ Նիկոլն իշխանությունն առավելապես պահպանում է նախկինների հանդեպ հանրային վախն օգտագործելով։ Հայաստանյան այսօրվա հանրային-քաղաքական դիսկուրսում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ Փաշինյանի տեսակետն ու հակափաստարկը հանգում է «ուզում եք նախկինները վերադառնա՞ն» ցնդաբանությունն է։ Վերջին շրջանում փաշինյանական վախային քաղաքականության առանցքներից է դարձել «հնարավոր պատերազմի» մասին պնդումը, որն ամեն հարմար առիթի առաջ է քաշում՝ ի հակակշիռ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգին»։

Ի դեպ՝ այստեղ շեշտենք, որ ակնհայտորեն Փաշինյանը խաղաղության օրակարգը, հարևան երկրների հետ հարաբերությունները ստորադասում է իր իշխանության պահպանման իմպերատիվին, այսինքն՝ նա վախեր ունի, որոնց մասին, ի դեպ, մշտապես ակնարկում է, որ որևէ փաստաթղթի ստորագրում կարող է բերել իր իշխանության փոփոխության:

Իր տեսակով ամբողջովին իռացիոնալ լինելով հանդերձ, երբ վախը դառնում է մոտիվատոր, ստվերում է անձնական ու հանրային բանականությունը, ռացիոնալ մտածողությունը։ Վախի դեպքում կան հերոսներ ու հակահերոսներ, փրկիչներ ու թշնամիներ, որոնց մշտական առկայության պայմաններում հանրային դատողունակությունը չի առաջնորդվում բանականությամբ, փաստարկներով կամ հիմնավորումներով։ Ի դեպ, կարևոր է արձանագրել, որ իրականում գոյություն ունեն մշտական վախեր և հնարավոր փրկիչներ, որոնք պաշտպանում են այդ վախերից։ Ընդգծենք, որ հենց դա է հանդիսանում Նիկոլի իշխանության շարունակականության խորքային պատճառներից մեկը։ Ապրելով սեփական վախերով, նա, միևնույն ժամանակ՝ կարողանում է կառավարել հանրային վախերն այնպես ու այնքան, որ հասարակությունն իրեն դիտարկում է՝ որպես յուրահատուկ վահան, որի չգոյության դեպքում իր վախերը կարող են իրականություն դառնալ։

Ըստ էության՝ քաղաքականության մեջ մտքի, գաղափարների, ծրագրերի բացակայության պատճառով հանրությունը ժամանակի ընթացքում սկսում է իր վարքագիծը կառուցել զգայական հատկանիշների հիման վրա։ Բոլոր նրանք, ովքեր կարողանում են կառավարել այդ զգացողությունները, որպես կանոն, ընտրում են նեգատիվ զգացողությունները, քանի որ պոզիտիվ էմոցիաները պակաս կառավարելի են ու չեն կարող դառնալ այնպիսի վարքագծային ուղենիշներ, ինչպես բացասական հույզերը, որոնց թվում վախն առաջնային տեղում է։

Վերջաբանի փոխարեն մի թարմ դրվագի մասին խոսենք․ Փաշինյանն իր հունիսի 15-ի ելույթում մի հետաքրքիր միտք է ասել, որն ուղղակիորեն շաղկապված է վերը շարադրվածի հետ, այս անգամ վախի մասին ամենաուղղակի դրսևորումն ակնառու է․ «Ես ինքս անձամբ տասնյակ անգամներ տեսել եմ, որ նախկինում, երբ, կամ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային մարզ, ամեն ծառի տակ մի ոստիկան էր կանգնած՝ մեն-մենակ, ծառերի տակ, անձրևի տակ կուչ եկած»։ Այսօր առավորտյան Մ6 մայրուղով Նիկոլը ուղևորվում էր Սևան՝ տեղում համայնքային խնդիներին ծանոթանալու նպատակով։ «Չայնիի» ոլորաններից մինչև Սևանի ոստիկանական պահակակետ՝ ամենուր շարված ու կայանած պարեկների մեքենաներ էին ու ծառերի տակ շարված ոստիկաններ։ Ի դեպ՝ ստեղծված պատկերը բավական կոլորիտային էր ու տպավորիչ և խոսում էր հայրենի ոստիկանության իրական որակների ու արժեհամակարգերի մասին։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular