ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա. Վահան Կոստանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք շարունակելու ենք մեր գործընկերներին իրազեկել իրավիճակի մասին եւ աշխատանքներ տանել, որ ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Շատ կարեւոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ է, որ միասնական ճակատով հանդես գա միջազգային հանրությունը եւ հստակ քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան պահովել Լաչինի միջանցքով մարդկանց եւ բեռների անխափան անցումը»,- նշեց Կոստանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Արդեն երկրորդ օրն է, որ 400 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում եւ սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular