ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն. Արմեն Պապիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 27-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով՝ մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Պապիկյանը, մասնավորապես, ընդգծել է, որ հունիսի 15-ից շարունակվող Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարդասիրական մատակարարումների խափանումը, հանգեցրել են սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական աղետալի իրավիճակ։

ՀՀ առաքելության ղեկավարը շետել է Արցախի 120 000 ժողովրդի անհատական և կոլեկտիվ հիմնարար իրավուքնների համատարած խախտումների առնչությամբ ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների կողմից համապատասխան անհրաժեշտ քայլերի կարևորությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և նրա իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ստիպելու կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով սահմանված պարտավորությունները։

Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ միջազգային ներգրավվածության և հստակ երաշխիքների ապահովմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular