ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզում 116 դպրոցից 32-ն անբավարար վիճակում են. խորհրդակցություն Փաշինյանի մասնակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզում կա 116 դպրոց 27 հազար 551 աշակերտով, որից լավ վիճակում է գտնվում 13-ը, միջին վիճակում՝ 65-ը, անբավարար վիճակում՝ 32-ը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 28-ին, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվության ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ, իրավիճակը ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Զեկուցվել է, որ հաշվետու տարում իրականացվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (267.2 մլն դրամ), 28 դպրոցների բյուջեների տնտեսված միջոցների հաշվին ձեռք է բերվել գույք և իրականացվել շինարարություն (79.6 մլն դրամ), անհետաձգելի ծրագրերով հանրակրթական դպրոցների գույք և սարքավորումներ են ձեռք բերվել (171.7 մլն դրամ): Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ 2022-2023 ուսումնական տարում 2503 ուսուցչից հերթական ատեստավորում անցել է 1582-ը, կամավոր ատեստավորում անցել է 80-ը, տարակարգ ունի 37 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կտրուկ աճել է` գերազանցելով 400 հազար դրամը:

Ներկայումս մարզում Քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվում է 4 դպրոց և 1 մանկապարտեզ: Եվս երկու դպրոց կառուցվում է ՏԿԵՆ-ի կողմից: Մինչ 2025 թվականը մարզում նախատեսվում է կառուցվել 26 դպրոց:

Խորհրդակցության ժամանակ Կառավարության ղեկավարին նաև տեղեկություններ են տրամադրվել մարզում գործող նախակրթարանների և մանկապարտեզների մասին: Ըստ այդմ՝ մարզում գործում է 52 մանկապարտեզ, որն ունի 3 հազար 732 սան և 53 նախակրթարան` 1129 սանով: 2023 թվականի սեպտեմբերից կգործի 8 նախակրթարան, որը կունենա 200 սան: 2022 թ. մարզում կառուցվել է 5 մանկապարտեզ, հիմնանորոգվել 10-ը, վերանորոգվել 3-ը, նախատեսվում է մինչև 2026 թ. ևս 22-ում իրականացնել շինարարական աշխատանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular