ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Փաշինյանի հեղափոխություն»-ը. ե՞րբ և ինչու՞ ժամանակակից Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Միաժամանակ, Երևանը պնդում է, որ ԼՂՀ հայ բնակչությունը պետք է ունենա անվտանգության երաշխիքներ, և որ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում։ Բաքվում դրան դեմ են, Իլհամ Ալիևը Ղարաբաղի հայերին կոչ է արել, կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, կա՛մ հեռանալ տարածաշրջանից։

Պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը ukraina.ru-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունը հեղափոխական է անվանել։

«Ղարաբաղյան շարժումն իր վառ, արդյունավետ ձևով սկսվեց 1987 թվականին, երբ Գորբաչովը պաշտոնանկ արեց ԽՍՀՄ-ում ծագումով ադրբեջանցի բարձրագույն պաշտոնյային՝ Հեյդար Ալիևին։ Դրանից հետո սկսվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի անջատումն աջակցող շարժման զարգացումը: Հայաստանում, թե՛ սահմանադրական պահանջները, թե՛ օրենսդրությունը, թե՛ Հայաստանի զինված ուժերի գործնական զարգացման համակարգն ուղղված էին մեկ գաղափարի, որն է Լեռնային Ղարաբաղը պատմական Հայաստանի մաս է»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է նաև, որ հայ ժամկետային զինծառայողները ծառայում էին Ղարաբաղի տարածքում, և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես տեղակայված էին այնտեղ։ «Ընդհանուր առմամբ, եղել է ամբողջական ինտեգրում, այդ թվում տնտեսական սուբսիդիաներ, որոնցից նույնիսկ ամենաթույլ տարիներին կազմում էին ԼՂՀ պետական ​​բյուջեի 65 տոկոսը»,- ասել է Կոլերովը։

«Եվ հետո եղավ հեղափոխություն, Փաշինյանը ոչ միայն հրապարակավ հրաժարվեց Ղարաբաղից, որի համար Հայաստանը պայքարում էր 35 տարի, այլ նաև գործնականում հրաժարվեց  պաշտպանել այն, արա այն, ինչ ուզում ես, դու այլևս ինձ համար չկաս: Նիկոլ Փաշինյանը դավաճանել է այն  Հայաստանին, ինչը եղել է վերջին 35 տարիներին, դավաճանել է հանուն Ղարաբաղի համայն հայության այն միասնությանը, որը եղել էր այդ տարիներին»,- ընդգծել է փորձագետը։

Այդուհանդերձ, նշել է Կոլերովը, ժամանակակից Հայաստանում Փաշինյանին այլընտրանք չկա, և ոչ-ոք չի կարող նրան հեռացնել իշխանությունից։ «Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը վաղուց հրաժարվել էր, եթե ոչ Ադրբեջանից Ղարաբաղի անկախության գաղափարից, ապա գոնե իր համար այդ գաղափարի առաջնահերթությունից։ Մոտ 10-12 տարի առաջ անցկացված հայկական չափանիշներով մեծ հարցումը ցույց էր տվել, որ հարցվածների միայն 19%-ն է պատրաստ անձամբ կռվել Ղարաբաղի անկախության համար: Այսինքն դավաճանությունը տեղի է ունեցել դեռ Փաշինյանից առջև և առանց նրա, և դա պետք է անկեղծորեն ասել»,- ամփոփել է Մոդեստ Կոլերովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular