ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական հաստատությունների 2023-2024 ուստարվա անվճար ուսուցման ընդունելության տեղերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանության են արժանացել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկն ու քանակը:

ՀՀ Կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսելու բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստելու մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովելու պարտադիր միջնակարգ կրթությունը: Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:

Որոշմամբ նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 107 մասնագիտությամբ:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել հանրապետությունում գործող ուսհաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք, ըստ մասնագիտությունների, տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Որոշմամբ նախատեսված  անվճար ուսուցման տեղերն առաջնայինը կհատկացվեն ՀՀ մարզերում գործող ՄԿՈՒ հաստատություններին:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս՝ պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 255, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 257 պահուստային տեղեր:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նաև փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտություններին: Ներդրվելու են նաև նոր՝ «Կահույքի արտադրության տեխնոլոգիա» և «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում», իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունները: Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 25 ուսումնական հաստատություններում:

Որոշմամբ սահմանվել է նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը. այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ: Մասնագիտություններն ընտրվել են հետևյալ սկզբունքներից ելնելով՝ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը, տվյալ ոլորտների շրջանակում այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը, ինչպես, օրինակ, անասնաբուժությունը։ Ուստի կարիք կա ներդնել խրախուսման նոր մեխանիզմներ՝ այս ուղղություններով դիմորդների հոսքը մեծացնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու համար։

միաժամանակ այն մասնագիտություններով, որոնցով գրանցվում է աշխատաշուկայի մեծ պահանջարկ, ինչպես, օրինակ, կաթիլային ոռոգման համակարգի մոնտաժման մասնագետների կամ ջերմատնային տնտեսության մասնագետների պարագայում։

Մասնագիտությունների ցանկը, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, կարող է փոփոխություն կրել, հետևաբար այն պարբերաբար կվերանայվի հետագա տարիներին։ Կրթաթոշակի տրամադրման և նոր մոտեցումների հիմնավորումը ներկայացված է ներկայում շրջանառվող ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular