ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել բեռնատարների մուտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդասիրական բեռով հայկական բեռնատարներն արդեն 2 օր է կանգնած են Հակարիի կամրջի մոտ։ Ադրբեջանը, չնայած աննախադեպ միջազգային ճնշմանը, որևէ կերպ թույլ չի տալիս 400 տոննա մարդասիրական բեռն անցկացնել Արցախ։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանը որևէ կերպ թույլ չի տալու օգնություն հասցնել Արցախի ժողովրդին։

Մոսկվայում եռակողմ հանդիպումից անմիջապես հետո աշխատանքային խմբի նիստ էր եղել, որտեղ էլ, ըստ ամենայնի, որոշում էր կայացվել իրականացնել այս գործողությունը։ Ասել, որ այն դրական է, չափազանց գերագնահատած կլինենք։ Միևնույն ժամանակ նույնիսկ փորձագետներն են նշում, որ այս գործողությունը կարելի էր անել ավելի վաղ և ավելի լուրջ արդյունքներ ստանալ։

Նախ՝ այդկերպ հնարավոր կլիներ ապահովել արտաքին հզոր ճնշումը և Ադրբեջանին պարտադրել սնունդ հասցնել Արցախի բնակիչներին։ Իսկ այսօր արդեն Ադրբեջանն ինքն է Հայաստանին մեղադրում սադրանք անելու մեջ և հայտարարում, թե կարող են մարդասիրական բեռներ տեղափոխելու համար օգտագործել Աղդամ-Ասկերան ճանապարհը։

Ադրբեջանը բավականին երկար է նախապատրաստվել այդ ճանապարհը հայկական կողմին պարտադրելու հարցում և ինչ-որ պահի նույնիսկ հաջողել էր, վկան՝ միջազգային հանրության տարբեր դերակատարների հայտարարություններն էին։ Երեկ եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ևս ընդգծել է այդ առումով բեռներ հասցնելու կարևորությունը, միաժամանակ նշել, թե Աղդամը չի կարող այլընտրանք լինել Լաչինին։ Առայժմ հայտնի չէ՝ թույլ կտա Ադրբեջանն անցկացնել բեռները դեպի Արցախ, թե՝ ոչ, նույնիսկ եթե դա թույլ տա, ըստ էության առանձնապես ոչինչ չի փոխվում, 400 տոննա բեռն ընդամենը մեկ-երկու օրվա սնունդ է Արցախի բնակիչների համար և ավելի շուտ քաղաքական ակցիա է, քան լուրջ, իրավիճակային։

Ի դեպ այս իրավիճակը Հայաստանի գործող իշխանություններն ու Արցախում նրանց սպասարկուներն օգտագործում են Ռուսաստանի դեմ նոր արշավ սկսելուն։ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը գրել է, թե կամ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորություններն ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը, կամ հայտարարի, որ ի վիճակի չի կատարել իր պարտավորությունները և դիմի միջազգային հանրությանը, հակառակ դեպքում Ռուսաստանը կկորցնի ողջ Կովկասը։

Մերի Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular