ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի և Հայաստանի հասցեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փարիզի լռությունը հայկական սադրանքների նկատմամբ ցույց է տալիս նրա քաղաքականության սխալ լինելը», հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ–ից։

Պաշոտնական Բաքուն, հակադարձելով Ֆրանսիայի ԱԳՆ–ին, նորից ստել է, թե իբր Լաչինի միջանցքը բաց է։

«Նախքան հայկական կողմի մանիպուլյացիաներին խաբվելը՝ գերատեսչությունը հորդորում է հասկանալ, որ նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ֆրանսիան ափսոսանք էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ​​շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular