ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին. ԱԳ փոխնախարար․ Azatutyun

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելու նախաձեռնության մասին տեղեկացրել էին ռուս խաղաղապահներին։ 

«Այս պահին որևէ զարգացումներ, ցավոք սրտի, դրական զարգացումներ չկան։ Այնուամենայնիվ, հումանիտար բեռը, որը Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որովհետև էնտեղ հումանիտար իրավիճակը իրապես շատ սուր է, շարունակում է գտնվել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Եվ մենք նախապես նաև տեղեկացրել էինք ռուս խաղաղապահներին, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման ցանկություն ունի և նման նախաձեռնությամբ է հանդես գալու։ Դեռևս սպասում ենք զարգացումների։ Հուսով ենք, որ Ադրբեջանը ի կատար կածի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը և ՄԱԿ-ի միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, համաձայն որի Լաչինի միջանցքով երկկողմանի պիտի ապահովվի անխափան անցում մարդկանց, բեռների և մեքենաների համար» , - ասել է Կոստանյանը։

Հարցին, թե դա նախապես իրազեկո՞ւմ էր, տեղեկացո՞ւմ էր, թե՞ ձեռք էր բերվել պայմանավորվածություն։ Որովհետև դրանք տարբեր բաներ են, Վահան Կոստանյանը պատասխանել է.

«Իրազեկում էր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular