ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իր խնդիրների կատարումը։
30 դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն են իրականացնում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղարար զորախմբի գործունեության մասին հուլիսի 27-ի տեղեկագրում։
Անցած օրվա ընթացքում ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտում չի գրանցվել։ Պարեկություն է կատարվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով անընդմեջ կապ է գործում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։