ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից տրվելու են անկլավներ, այդ տարածքներում 85-100 հազար ադրբեջանցի է բնակեցվելու. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առանց պատերազմ հրահրելու այսօր գոյություն ունի լրջգույն այլընտրանք նրան, ինչ արվում է այսօր ՀՀ իշխանությունների կողմից. այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ facebook-ի իր էջում:

«Այն լուծումը, որ այսօր սեղանի վրա կա, որն ամրագրվում է ամեն մի հանդիպման ժամանակ, անիտաեսական է: Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, գոյություն չի ունենալու: Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։

Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Սա բոլորովին այլ խնդիր է, 44-օրյա պատերազմից հետո հապճեպ գնալ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու»,- ասում է նա։

Նա պնդում է՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ. «Դա կարող է բերել պատերազմի, որովհետեւ, երբ դու անընդհատ պնդում ես, որ պատրաստ ես դա անելու, բայց մյուս կողմից դա անիրատեսական է, դա անելը հեշտ չի, դա ձգձգվելու է, ուշանալու է, բայց Ադրբեջանը չի համբերելու, որովհետեւ դու խոստացել ես: Սա է բերելու պատերազմի, ոչ թե այլընտրանք առաջարկելը:

44-օրյա պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել»,- նշում է Օսկանյանը։

Նա կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց լռել, կամ՝ հրաժարական տալ. «Այս հարցը մոտ չի հանգուցալուծմանը, այլընտրանքներ կան: Հավատացեք, առանց պատերազմ հրահրելու մենք կարող ենք այն, ինչ նկարագրեցի, հանել բանակցային սեղանից, փոխել բանակցությունների նարատիվը: Դա հնարավոր է անել»,-ընդգծեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular