ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՉԺՀ Պաշտպանական տեխնոլոգիաների համալսարանի պատվիրակության հետ քննարկել է գործակցության հեռանկարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները: