ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի բանկերը դադարեցնում են համագործակցությունը Unistream-ի հետ. ինչպե՞ս գումար փոխանցել Ռուսաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bfm.ru-ն գրում է, որ Unistream ընկերությունն ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել հուլիսի 20-ին։ Նույն ցուցակում են եղել Tinkoff, Solidarity, Loko և Sant Petersburg Social Commercial բանկերը: Առաջինը Unistream-ի հետ աշխատանքը դադարեցրել են վրացական բանկերը, ապա միացել են ԱՊՀ այլ երկրների բանկերը։

Սկսենք նրանից, որ Unistream ծառայությունն ինքն անմիջապես հայտարարել է, որ մշակել է լուծում, որը թույլ կտա անխափան փոխգործակցություն գործընկերների հետ սովորական ռեժիմով։ Իսկ թե դա ի՞նչ լուծում է և ինչպե՞ս կաշխատի, ընկերությունում չեն ասել, ինչը տրամաբանական է։ Հենց ասեն, այդ սողանցքն էլ կփակեն։ Հարցն այն է,թե  արդյո՞ք դա իսկապես աշխատում է: Ինչպես պատմել է Վրաստան տեղափոխված Վլադիսլավը, ինքը և իր ընկերները, ովքեր շարունակում են գումարներ ստանալ Ռուսաստանից, փնտրում են տրանսֆերային նոր տարբերակներ:

«Unistream-ը փողերի փոխանցման ամենապահանջված համակարգերից էր, քանի որ ընկերությունը շարունակում էր աշխատել Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող բանկերի հետ: Իմ միջավայրում գրեթե բոլոր նրանք, ովքեր աշխատավարձ են ստանում Ռուսաստանի Դաշնությունից՝ օգտվել են այդ ծառայությունից։ Մյուս տարբերակներից մնացել են «Золотая корона»-ն և մի շարք այլ փոխանցումային համակարգեր, օրինակ «Контакт»-ը։ Առաջինը չեն աշխատում սանկցիաների տակ գտնվող բանկերի հետ, երկրորդը կարծես թե աշխատում է։ Այլ տարբերություններ չկան։ Ես ինքս դեռ չեմ փորձել, օգտվել եմ Unistream-ից, բայց ընկերներս արդեն սկսել են անցնել «Контакт»-ի», ասել է նա։

Հարցն այն է, թե այդ համակարգերը որքա՞ն ժամանակ կաշխատեն: bfm.ru-ի հետ զրուցած փորձագետների կարծիքով Unistream-ը պատժամիջոցների ցուցակում հայտնվելու օբյեկտիվ պատճառներ չուներ։ Դա պետական ​​ընկերություն չէ և այլն։ Միակ չափանիշը, որի պատճառով համակարգը կարող էր պատժվել այն է, որ ընկերությունը տեսանելի է։ Եվ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա ոչ «Золотая корона»-ն, և ոչ էլ «Контакт»-ը 100 տոկոսով ապահովագրված չեն իրենց նկատմամբ կիրառվող նմանատիպ միջոցներից։

Էլ ի՞նչ է մնացել։ Այդ մասին հարցրել ենք «Бизнес Дром»-ի վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն Պավել Սամիևին:

««Мир» քարտից մինչև «Мир» քարտ համակարգն է աշխատում։ Նախ, մի շարք երկրներում «Мир» քարտը վավեր է, համապատասխանաբար, դուք կարող եք դրանով աշխատել, կամ կարող եք «Мир»-ից փոխանցել «Мир»-ին, և հետո փոխանցել նույն բանկի ներսում, եթե «Мир» քարտը թողարկված է այն երկրներից մեկում, որտեղ կա «Мир» և այլ համակարգեր: Դուք կարող եք դա անել Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի հետ։ Ուզբեկստանի հետ մի փոքր ավելի բարդ է, քանի որ «Мир» քարտերն այնտեղ դադարել են գործել: Իմ կարծիքով, հենց այդ կերպ են կատարվում փոխանցումները»,- ասել է փորձագետը:

Կան նաև կրիպտոարժույթներ և սահմանափակումները շրջանցելու այլ եղանակներ: Bfm.ru-ի զրուցակիցների տրամադրությունը, ովքեր պարբերաբար Ռուսաստանից արտասահման գումար են փոխանցում իրենց կամ իրենց սիրելիներին, կարելի է բնութագրել այսպես. սողանցքներ միշտ էլ կան, բայց այդ ամենն ավելի թանկ է դառնում ու բարդանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular