ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ-ն ակտիվացնում է հայ-ադրբեջանական երկխոսությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյանի վերջին բրուսելյան հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, թվում է, թե եղել է ավելի բովանդակալից, քան նախորդներն էին։ Ամեն դեպքում, նման կարծիք է հայտնել ինքը՝ Շառլ Միշելը։ Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարները վերահաստատել են «իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ», ինչը նշանակում է, որ Երևանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այդ առումով շարունակվում են քննարկումները հանձնաժողովներում, որոնք ապագայում պետք է սկսեն սահմանների սահմանազատման գործընթացը։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների առաջիկա ապաշրջափակման պայմանները, մի հարց, որը Բաքուն, Երևանը և Մոսկվան երկար ժամանակ քննարկել են եռակողմ հանձնաժողովի ձևաչափով, որը ղեկավարում են  երկրների փոխվարչապետները։ Արևմուտքը պաշտոնական մակարդակով առայժմ որևէ էական մեկնաբանություն չի արել այդ մասին, բայց հիմա էլ պարզվել է, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկաթուղային գծերի արագ վերականգնման համար։ Ինչպես ճեպազրույցում ասել է Շառլ Միշելը, որոշ մանրամասներ հստակեցում են պահանջում, սակայն «այդ թեմայի շուրջ դիրքորոշումները մերձենում են, և տարբերակներն ակտիվորեն մշակվում են»։

Դեռևս գագաթնաժողովի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին էր հանձնել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը, որը պարունակում էր խնդրանք բոլոր ջանքերը գործադրել Ադրբեջանի կողմից ավելի քան յոթ ամիս փակված Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։ Շրջափակման, ինչպես նաև  գազի և էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Դատելով Արցախից հաղորդումներից մթերային խանութների մեծ մասը փակվել են, շատ ապրանքներ բացակայում են, այդ թվում միրգն ու բանջարեղենը։ Եվ չճանաչված հանրապետության բնակչությունը գնացել է հանրահավաքի, այս անգամ անորոշ ժամկետով։ «Մեր ժողովուրդն ամեն օր դժվարությունների է ենթարկվում։ Ասկերանի և Մարտունու շրջանների հետ տրանսպորտային կապն ընդհատվել է, Արցախում ապրող մոտ 30 հազար երեխայի և 2 հազար հղի կնոջ սնունդը չի բավականացնում, գյուղացիները չեն կարողանում շարունակել գյուղատնտեսական աշխատանքները, դրանք կատարվել են ընդամենը 30 տոկոսով, ինչը հղի է բացասական հետևանքներով: Մարդիկ չեն կարող գնել դեղեր և հիգիենայի տարրական ապրանքներ»,- հանրահավաքում հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Շառլ Միշելը վստահեցրել է, որ ինքը «նշել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը», ինչպես նաև արձանագրել է Բաքվի պատրաստակամությունը «ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Աղդամով», այսինքն ոչ թե Հայաստանից, այլ հենց Ադրբեջանից։

Հայ քաղաքագետ Արմեն Խանբաբյանի կարծիքով Ադրբեջանի նախագահի նման առաջարկը նշանակում է, որ Իլհամ Ալիևը ճանաչում է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը։ «Կարևոր է նաև հասկանալ, թե ո՞վ, եթե այդ առաջարկն իրականացվի, ապրանքներ կմատակարարի Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահները, թե՞ ադրբեջանական կողմը։ Հասկանալի է, որ եթե ադրբեջանական «մարդասիրական շարասյուն» մտնի Ստեփանակերտ, ապա այն այնտեղից դուրս չի գա»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Եվրամիությունը կողմ է Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև ուղիղ երկխոսությանը, որը պետք է ծառայի որպես «վստահության աճ» հակամարտության կողմերի միջև։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն է հայտարարության տարածել, որի մեջ ասվում է, որ ռուսական կողմին չի կարելի մեղադրել Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունն ապահովելու համար ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Իրոք, Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս «փոխել է այն հիմնարար պայմանները, որոնք առկա են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ինչպես նաև փոխվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դերը, որը տեղակայված է տարածաշրջանում»։ Ուստի Մոսկվայում կարծում են, որ հայկական կողմը փորձում է ղարաբաղի հայերի ճակատագրի պատասխանատվությունը դնել այլ երրորդ երկրների վրա։ Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես նաև կոչ է արել Բաքվին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել հայտարարությանը։

Հետաքրքիր է այն, որ քննադատություններ են հնչել Ադրբեջանում։ Երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Մոսկվայի դիրքորոշումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, այդ թվում Ղարաբաղի տարածաշրջանով: Բացի այդ, Բաքուն կարծում է, որ Հայաստանը ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակում է իր զինված ստորաբաժանումները պահել Ղարաբաղում։ Երևանը կտրականապես հերքում է նման հայտարարությունները նշելով, որ Ղարաբաղում միայն տեղի ՊԲ ուժերն են։

Ակնհայտ է, որ Արևմուտքը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել խաղաղության գործընթացը, և դա ավելի ու ավելի է անհանգստացնում Մոսկվային։ Շառլ Միշելն արդեն հայտարարել է ամառային արձակուրդներից հետո Բրյուսելում հերթական բազմակողմ հանդիպման հնարավորության մասին։ Սպասվում է, որ դրան կմասնակցեն նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները։ Այսպիսով, ԵՄ-ն ակնկալում է, որ խաղաղության գործընթացի «ամենաընդգրկուն և եռանդուն փուլը» կշարունակվի նույն ինտենսիվությամբ։ Դեռևս տեղեկություններ չկան Մոսկվայում գագաթնաժողովի հնարավորության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular