ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական սխեմայի հստակ կիրառում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ-ից Արցախ է ուղարկվում մոտ 400 տոննա հումանիտար օգնություն, ինչի հետ կապված բավական հետաքրքիր ու ուշագրավ աղմուկ բարձրացրեցին իշխանական ֆեյքերն ու քարոզիչները։ Մի ուրախություն, մի խինդ, մի փառք, ու նմանօրինակ պահվածք ողջ սոցցանցային հարթակներում ու սպասարկող կայքերի մեկնաբանություններում։

Ինչպես և կանխատեսում էին մի շարք սթափ ու սառը գլխով մտածող փորձագետներ ու պրոֆեսիոնալներ, Երևանից Ստեփանակերտ ուղևորվող բեռները մինչ այս պահը դեռևս չեն հասել նպատակակետին, քանի որ Կոռնիձորի հատվածում դրանք կայանած են և սպասում են համապատասխան զարգացումների (խաղապահներն ուղեկցեն, ԵՄ դիտորդները նկարեն և այլն)։

Հատկանշական է նաև այն, որ արդեն մոտ 10 օր է, ինչ ադրբեջանական կողմը խոսում է Աղդամով դեպի Ստեփանակերտ հումանիտար իջանցք տալու մասին, ավելին՝ այդ մասին Ադրբեջանում խոսվում է ամենաբարձր մակարդակով։ Դրանից բացի խոսվում է, որ արցախահայությունը կարող են գնալ Աղդամ և այնտեղից ձեռք բերել իրենց անհրաժեշտ պարագաներն ու սննունդը, և սա, ըստ ադրբեջանական կողմի, բացառապես Ադրբեջանի ներքին տիրույթում կարգավորվող խնդիր է, որն ունի շատ հեշտ լուծում։

Հավելենք, որ  դեռևս ամիսներ առաջ ադրբեջանական քարոզչական լրատվականները հենց նման մի սցենարի մասին էին խոսում, երբ դեռևս Լաչինի միջանցքը բլոկադայի էին ենթարկել կեղծ բնապահպանների կողմից։ Մասնավորապես խոսվում էր, որ «վայրի կատվին», տվյալ դեպքում խոսքն Արցախի մասին է, կարելի է շատ հեշտ դարձնել ընտանի ձեռնասուն, եթե նրան սոված պահես, և աստիճանաբար սկսես ենթարկեցնել քեզ, նա դառնում է հլու հնազանդ, սկսում է լսել քո բոլոր ցանկությունները, ապա կատարել հրամանները և շատ կարճ ժամանակ անց, դառնում է քո ամենահավատարիմ ձեռնասունը։ Նշվում էր, թե սոված մնալու դեպքում մարդիկ ուզեն, թե ոչ, պետք է սկսեն փնտրել առևտրի տարբերակ՝ սնունդ հայթհայթել, իսկ սնունդը նրանց առաջարկվելու է Աղդամից, որտեղ ներկայացվելու է լայն ընտրության հնարավորությունը, ավելին, ադրբեջանական կողմն ունի վստահություն, որ վաղ թե ուշ այդ սխեման աշխատելու է և արցախցին իր իսկ կամքով գնալու է այդ քայլին։ Նշվում էր, որ առևտուրն իրականցվելու է  խառը ֆինանսական միջոցններով՝ այդ թվում ՀՀ դրամով։

Ի դեպ՝ ադրբեջանական սխեմայի հաջորդ փուլը, այդ գործընթացին  տրվելու է ավելի պաշտոնական մակարդակ, մասնավորապես աստիճանաբար առևտուր սկսվելու է իրականցվել մանաթով, որից հետո առաջ է գալու անձնագրերի աստիճանաբար կիրառելու մեխանիզմները։ Սա ադրբեջանական այսօրվա հայեցակարգի մի փոքր մասն է, որով նրանք փուլ առ փուլ գնում են առաջ, և որին լռությամբ լսում ու հնազանդ կատարում են ՀՀ-ում նստած վարչախմբի ներկայացուցիչները՝ Նիկոլի գլխավորությամբ, ասեմ ավելին, ոչ միայն կատարում են, այլ Սամվել Բաբայանի դեմքով էլ Արցախից թեզեր տիրաժավորում, թե՝ «ի՞նչ կա դրա մեջ, առևտուր ա էլի, դրա մեջ ոչ մի վտանգ էլ չկա»։ Այս սենց կազմակերպված էլ ցեղասպանվում ենք օրը ցերեկով։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular