ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ գլխավոր քարտուղարը Նիգերի զինվորական խռովարարներին կոչ է արել ազատ արձակել երկրի նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Նիգերի խռովարար զինվորականներին կոչ է արել դադարեցնել պետության դեմոկրատական հիմքերի խարխլումը եւ ազատ արձակել  նախագահ Մոհամեդ Բազումին։ Այս մասին նշվել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի հաղորդագրությունում։

Ավելի վաղ Նիգերի Հանրապետության խռովարար զինվորականները հայտարարել էին, որ պաշտոնազրկել են երկրի նախագահ Բազումին եւ փակել հանրապետության սահմանները։

«Գլխավոր քարտուղարը խիստ դատապարտում է երկրում ոչ սահմանադրական իշխանափոխությունը, որը հայտարարվել է հուլիսի 26-ին։ Նա խորապես անհանգստացած է, որ նախագահ Մոհամեդ Բազումը կալանքի տակ է, եւ մտահոգ է նրա անվտանգության եւ առողջական վիճակի առումով։ Նա այս դատապարտելի ակտի բոլոր մասնակիցներին կոչ է անում անհապաղ եւ առանց որեւէ պայմանի ազատ արձակել նախագահին»,- նշվել է ՄԱԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Բացի այդ, Գուտերիշը կոչ է արել «անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խափանում են Նիգերի դեմոկրատական սկզբունքները», ինչպես նաեւ ձեռնպահ մնալ բռնության կիրառումից եւ հարգել իրավունքի գերակայությունը։

Ավելի վաղ խռովարարներն իրենց հայտարարությունում, որը տարածել էին ազգային հեռուստատեսության եթերով, երաշխավորել էին տապալված իշխանության ներկայացուցիչների անձեռնմխելիությունը։ Նրանք նաեւ հայտարարել էին, որ Նիգերում մտցվել է համազգային պարետային ժամ 19.00-ից մինչեւ 05.00-ն, բոլոր հաստատությունների աշխատանքը երկրում դադարեցվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular