ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանը կգնա ԱԺ. հանձնաժողովին թեժ պահեր են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար՝ անորակ հրթիռների գործով մեղադրվող Դավիթ Տոնոյանը, օգոստոսի 1-ին և 2-ին Ազգային ժողովում մասնակցելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը որոշումը երեկ առավոտյան է հրապարակել։ Դավիթ Տոնոյանին նիստին մասնակցելու համար նաև ԱԺ քննիչ հանձնաժողովն էր միջնորդություն ներկայացրել դատարան։

Ավելի քան 1,5 տարի անազատության մեջ գտնվող Տոնոյանը մեղադրվում է 4,5 միլիոն դոլար յուրացնելու համար։ Ամիսներ առաջ ինքը՝ Տոնոյանը, հաղորդագրություն էր տարածել, թե պատրաստ է ներկայանալ քննիչ հանձնաժողով և միայն մեկ պայմանով, եթե նիստը դռնբաց լինի և դրան մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր՝ Տոնոյանի հարցերին։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե նման զարգացման պատրաստ չէր և, ինչպես և սպասելի էր, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մերժել էր Տոնոյանի այս պահանջը։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանի «հարցաքննությունից» հետո հայտարարել, թե պատրաստ են լսել նաև Դավիթ Տոնոյանին։

Այս դեպքում արդեն Տոնոյանի համար դժվար կլիներ հրաժարվել առաջարկից, քանի որ գործող իշխանությունները հնարավորություն կստանային նրան մեղադրել իբր փախչելու մեջ, ուստի և դատարանը բավարարել է միջնորդությունը և Տոնոյանը կներկայանա դատարան։ Մինչ այս պահը հայտնի չէ արդյոք իշխանությունները կհամարձակվեն նիստը դռնբաց անել և թույլ տալ Դավիթ Տոնոյանին հայտնելու իր տեսակետները 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ցավալի պարտության վերաբերյալ։

Ըստ ամենայնի և, առայժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները հակված են հարցաքննությունն իրականացնել դռնփակ ռեժիմում՝ պատճառաբանելով, թե իբր պետական գաղտնիք է։

Ցանկաված պարագայում Տոնոյանը բավականին լուրջ տեղեկություննների է տիրապետում և կարող է ներկայացնել Փաշինյանի ստերը։ Այն, որ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար կիսում է 44-օրյա պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը, որևէ մեկը չի էլ կասկածում, սակայն նրա ցուցմունքները կարող են բավականին լույս սփռել իրավիճակին։

Գոհար Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular