ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի հայտարարության մեջ մեզ համար խիստ վտանգավոր կետ կա. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի ասածն այն էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, Հայաստանը որեւէ ձեւով չի միջամտելու, եւ նա նաեւ հարց է տալիս, թե Հայաստանն ի՞նչ պարտավորություններ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Հիմա ես հակադարձեմ, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում առնվազն 4 կետ կա, որոնք վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, եւ դրա տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Հիմա Նիկոլ փաշինյանը պարտավորություններ ունի ԼՂ-ի հանդեպ: Իհարկե, ունի»,-ասաց նա:

Ռազմական փորձագետը նշեց, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունում մեզ համար խիստ վտանգավոր կետ կար. «Լավրովն ասում է՝ շատ բաներ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությամբ է, եւ ինքը ճիշտ է, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթում երկու կողմ կա, Ռուսաստանը միջնորդ է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանություններն առանց իր գիտության Լաչինի ճանապարհի երթուղին փոխել են, Հայկ Նահապետյանն ասաց. «Ինքը մոռանում է, որ երթուղու փոփոխության հետ կապված առաջինը ինքն է խոսել՝ նշելով Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակչության տեղափոխման մասին: Եթե անգամ Արցախի իշխանություններն են Ադրբեջանը հետ պայմանավորվալ եւ երթուղին փոխվել է, ապա ինչո՞ւ է դրա մասին այսօր ասում: Պատճառն այն է, որ ինքը ստում է, որովհետեւ եթե այդպես լիներ, ինքը դա կասեր երթուղին փոխելու ժամանակ: Կասեր՝ Արցախի իշխանությունները սեպարատ պայմանավորվածության մեջ են մտել Ադրբեջանի հետ, չեն լսում մեզ, որ չպետք է դա անել:

Հիմա Փաշինյանը նոր քավության նոխազ է գտել՝ Արցախը: Պարզվում է, որ այն միջոցները, որ Հայաստանը տալիս է Արցախին, նրանք պետք է չվերցնեն: Ինքն ասաց՝ եթե Հայաստանի քաղաքականությունը ձեր սրտով չի, ինչո՞ւ եք այդ գումարները վերցնում: Բայց այդ գումարները իրենք հոր տնից չեն բերել, դա գոյացել է մեր հարկատուների հաշվին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular