ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեկ պարզ ասվեց, որ Արցախը պետք է տան, իսկ թե դրանից հետո Հայաստանից ինչ կմնա, դա այլ հարց է. Թեւան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի իշխանություններն ի՞նչ պետք է անեն, որ չեն արել. շատ բան չեն արել՝ կոչով դիմել հայ ազգին, եթե տեղյակ են բանակցային գործընթացի նրբություններին, ազնիվ լինեին մեզ հետ, որ չգար մի վիճակ, որ պարզվեր, որ հերիք չի Վաշինգտոնում ու Բրյուսելում են խոսում, հիմա էլ Մոսկվան է սկսել խոսել, թե ոնց արցախցիներին ինտեգրեն Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Եթե իրենք նախօրոք էին տեղյակ, թող ժամանակին ասեին, որ շատ ուշ չլինի: Մինչեւ հիմա ասում էին, որ կարծես թե Հայաստանի եւ Արցախի կապը կտրվել է : Զախարովան էլ ասում է՝ Հայաստանը թող իր պարտվորությունները կատարի: Փաշինյանի ամբողջ ասուլիսը նրա մասին էր, որ հերթական անգամ փորձ էր արվում սեփական մեղքը տեղափոխել ուրիշի դաշտ: Միակ նորությունը այն էր, որ մեր լրագրողներն իրենց տնային աշխատանքն ավելի լավ էին արել, ինչի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ թե Հայաստանը, թե միջազգային դերակատարները պնդում են, որ Ստեփանակերտը պետք է խոսի Բաքվի հետ, Թեւան Պողոսյանն ասաց. «Առաջ միջազգային մեխանիզմ էին առաջարկում, հիմա դա ո՞ւր է կորել: Երեկ Ռուսաստանից ասացին, որ իրենց հույսն այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ճնշում գործադրի Արցախի իշխանությունների վրա, որ գնան Բաքվի հետ հանդիպեն: Միջազգային երաշխիքները ՀՀ իշխանության ճնշումնե՞րն էին: Երեկ պարզ ասվեց, որ իրենց պատկերացմամբ, Արցախը պետք է տան, իսկ թե դրանից հետո Հայաստանից ինչ կմնա, դա արդեն ուրիշ հարց է: Փաշինյանը նույնիսկ հայի արժեքն է կորցրել: Հարց են տալիս՝ եթե տեսնեք հայերին կոտորում են, հայկական զինված ուժերը կմիջամտե՞ն, պատասխանեց՝ ոչ: Ես չեմ պատկերացնում աշխարհում որեւէ երկրի ղեկավար, որ նման բան ասի»:

Թեւան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվա գործող իշխանությունների ամենաուժեղ հենարանը Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններն են:

«Զախարովան բացատրել է, որ դա աշխարհաքաղաքական պայքար է: Ռուսաստանն ասում է՝ եթե այսօր Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձելու են այս ձեւով առաջ գնալ, ես կվերցնեմ եւ ես այս գործընթացը կտանեմ, միեւնույն է՝ Հայաստանը համաձայն է:

Ռուսաստանն ասում է՝ դուք համաձայնել եք, չեք ընդվզում, ես ի՞նչ ռեսուրսի վրա ձեզ համար բան անեմ: Իսկ երբ Ռուսաստանն իր հարցերը կլուծի եւ կսկսի զբաղվել Կովկասով, եւ իր պատկերացմամբ դեռ ուշ չի լինի, կհիշեն, որ Արցախի մասին որոշումը Ստալինն է կայացրել եւ ինչ-որ գործողություններ կանեն: Բայց էլի դա իրենց շահերից է լինելու, ոչ թե մեր: Իսկ մենք ունե՞նք մեր շահերը, մենք ուզո՞ւմ ենք Հայաստան ունենալ: Եթե չլինի Արցախ, հերթը հասնելու է Հայաստանին եւ Հայաստանի պետականությունն էլ է վերանալու»,-ընդգծեց քաղաքագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular