ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մեղադրում է Հնդկաստանին «Հայաստանը ռազմականացնելու» մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը մեղադրում է Հնդկաստանին «Հայաստանը ռազմականացնելու» մեջ եւ կոչ է անում վերանայել սպառազինությունների մատակարարման որոշումը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը Ադրբեջանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ  հանդիպման ժամանակ։

Հաջիեւի խոսքով՝ «այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին, Հնդկաստանի կողմից մահասփյուռ զենքի մատակարարումներն այդ երկիր բացում են Հայաստանի ռազմականացման եւ իրավիճակի սրման ուղին, խոչընդոտում են կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

«Դա չի համապատասխանում Հնդկաստանի արտաքին քաղաքականությանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, ինչպես նաեւ Չմիանալու շարժման պատմական «Բանդունգյան սկզբունքներին», որին միացել է Հնդկաստանը»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հիքմեթ Հաջիեւը Հնդկաստանի դեսպանին կոչ է արել «պաշտոնական Դելիին տեղեկացնել ադրբեջանական կողմի լուրջ անհանգստության մասին եւ վերանայել Հնդկաստանի որոշումը Հայաստան մահասփյուռ զենք մատակարարելու մասին»։

Նշենք, որ Ադրբեջանն ինքը պարբերաբար գլուխ է գովում ռազմական բյուջեի ավելացման առնչությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular