ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Alphanews.am-ը գրում է.

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման ընթացքում ռուսական կողմը Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել։

Եռակողմ և երկկողմ հանդիպումների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ առանձնացնելով հանդիպումների հիմնական թեմաները։

Ըստ գերատեսչության՝ նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի վերլուծության վրա՝ համաձայն երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների։

«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության բնականոն կյանքի վերականգնման անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները վերահաստատել են եռակողմ համաձայնագրերի բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացման կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, ինչպես նաև հասարակական գործիչների և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսություն մեկնարկը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմային՝ շեշտը դնելով մնացած տարաձայնությունների  հաղթահարման վրա», — նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ երկկողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, բացի երկկողմ օրակարգի և միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկումից, «կողմ են արտահայտվել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համագործակցության վերականգնմանը»։

Իսկ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպմանը «վերլուծվել են ռուս-հայկական օրակարգի ամենաակտուալ թեմաները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ուղղություններում»։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում», — նշված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular