ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հիստերիա սկսեց ու ասաց այն, ինչ իրականում մտածում է արցախահայերի մասին. Արցախի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Alphanews.am-ը գրում է.

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չէր էլ սպասում, որ Հայաստանի վարչապետը նախօրեին տեղի ունեցած ասուլիսին կպատասխանի իր հարցին:

«Դա ցինիկ պատասխան էր, որովհետեւ Հայաստանում կա ղեկավար, ով տառապում է աստղային հիվանդությամբ ու համարում է, որ Հայաստանի պետական բյուջեն իր գրպանում է եւ այն իր, իր տիկնոջ, ընտանիքի ու իր թիմակիցների համար է: Ինքը մատ էր թափ տալիս, որ ինչ-որ մի օր աջակցություն չի տա Արցախին ու ասեմ, որ երեք տարի է՝ ինքը դրանով շանտաժ է անում Արցախի իշխանություններին, որ կզրկի Արցախին գումարից, այն դեպքում, երբ Հայաստանում ձեւավորվում է Արցախի բյուջեն եւ դա Հայաստանի կառավարության բարի կամքի դրսեւորումը չէ, որն ինքը կատարում է: Իսկ այն ավել գումարը, որը բացի ձեւավորված բյուջեից տրամադրվում է Արցախին՝ ձեւակերպվում է որպես միջպետական պարտք, հետեւաբար մատ թափ տալու կամ բարի կամքի մասին խոսք լինել չի կարող: Հասկանալի է, որ ինքն դա արեց իր ընտրազանգվածի համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Մետաքսե Հակոբյանն իր հարցում մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին պատերազմ հրահրելու, հազարավոր զոհեր ունենալու եւ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Նա արգելել էր Նիկոլ Փաշինյանին չեղարկել կամ կասկածի տակ դնել արցախահայության ինքնորոշման իրավունքը:

Ի թիվս այլնի, Փաշինյանն արձագանքելով արցախցի պատգամավորին, ասել էր, թե նրանց աշխատավարձը, հետեւաբար նաեւ խոհանոցի պարունակությունն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը:

Մետաքսե Հակոբյանի տպավորությամբ՝ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վրդովվել էր արցախցիների հարցերից, որոնց ժամանակ չթաքցրեց իր վերաբերմունքը նրանց նկատմամբ:

«Արցախցիների, այդ թվում՝ իմ հնչեցրած հարցերի պատասխանները ցույց տվեցին, թե ինչ մեծ ատելություն ունի Հայաստանի վարչապետը Արցախի ու արցախահայերի նկատմամբ, որովհետեւ մինչեւ մեր հարցերի հնչելը՝ Փաշինյանը հանգիստ, ադեկվատ պատասխանում էր հարցերին, իհարկե խորամանկելով, մանեւրելով: Մեր հարցերից հետո հիստերիա սկսվեց ու սկսեց ասել այն, ինչ իրականում մտածում է Արցախի ու արցախահայերի մասին»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի վարչապետին դուր չէր եկել նաեւ արցախցիների այն դժգոհությունը, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին իր կինը ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած բանջարեղենը:

Փաշինյանն այնքան էր բարկացել այդ խոսքերից, որ նույնիսկ հայտարարեց, թե «ոչինչ չեն խնայել Արցախի համար, 150 մլրդ դրամ են տրամադրել, գոնե աջաբսանդալի մատերիալ աճեցնեին»:

Մետաքսե Հակոբյանը հակադարձեց վարչապետին՝ Արցախում աճեցրել են ամեն ինչ, միայն թե դա արել են ադրբեջանական զինուժի նշանառության տակ, հիմա էլ Արցախի շրջափակման հետեւանքով վառելիքի բացակայության պատճառով չեն կարողանում իրացնել այն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular