ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախն Ադրբեջանի հետ կբանակցի միայն միջազգային մեխանիզմի ներքո, հակառակ դեպքում այն կլինի մեր վերջնագիրը․ ԱՀ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը չի ցանկանում բանակցությունների գնալ Ադրբեջանի հետ, սխալ են, սակայն Արցախը կգնա Ադրբեջանի հետ բանակցությունների միայն հստակ միջազգային երաշխիքի ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

«Մեր պատկերացմամբ՝ այդ հարթակ, որտեղ մենք ուղիղ կբանակցենք Բաքվի հետ, պետք է հետագայում դառնա նաեւ միջազգային երաշխավոր այդ ձեռք բերված պարտավորությունները կյանքի կոչելու համար։ Սա պարտադիր է, որովհետեւ անգամ միջազգային լիարժեք սուբյեկտ Հայաստանի հետ Ադրբեջանն ունի պայմանավորվածություններ, որոնք կյանքի չի կոչում, բայց այս պարագայում Հայաստանը հնարավորություն ունի միջազգային ատյաններում բարձրացնել այդ հարցը, Արցախը չունի, որովհետեւ միջազգային սուբյեկտ չէ, ռիսկերը շատ են»,- ասաց Հարությանը։

Հարությանի խոսքով՝ միջազգային հարթակը կբալանսավորի Ադրբեջանի եւ Արցախի դիրքերը։ Ադրբեջանն այդպես չի կարող պահանջել է Արցախի պետական կառույցների, Պաշտպանության բանակի լուծարումը։

«Արցախի իշխանությունը բազմիցս է բացառել, որ նման ուլտիմատումների տակ ստորագրելու է՝ հակառակ դեպքում դա կլինի մեր վերջնագիրը։ Մենք, ունենալով պաշտպանական մեխանիզմներ, ամեն օր ենթարկվում ենք Բաքվի ճնշումներին, առանց դրա պարզ է՝ վերջն ինչ է լինելու»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայկական կողմն ունի այն գիտակցումը, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայերին  համոզել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հնարավորինս արագ հանդիպումներ ունենալ, Հարությանը նշեց, որ տեղեկություն չունի՝ Հայաստանի իշխանությունը դիմել է կամ պատրաստվում է դիմել Արցախի իշխանությանը երկխոսության գնալու համար։

«Համոզելու կարիք չկա, մենք ինքներս էլ շատ լավ հասկանում ենք ինչ է պետք, բայց առանց երրորդ կողմի ոչինչ չի կարող լինել, ընդ որում՝ երրորդ կողմ ասելով մենք հասկանում ենք միջազգային հստակ մեխանիզմ, որի շարքում կարող են լինել մի քանի երկրներ, ոչ թե կոնկրետ մեկը։ Նույն Սերգեյ Լավրովն ինքն էլ կարող է աշխատել հստակ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, միայն խոսքեր պետք չեն»,- ընդգծեց Հարութունյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular