ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք կլավեսին

ՖՈՏՈ

Կլավեսինը ստեղնաշարային երաժշտական ​​գործիքների փայլուն ներկայացուցիչներից է, որի հանրաճանաչության գագաթնակետը եղել է 16-17 դարերի ժամանակաշրջանը, երբ դրա վրա նվագել են այդ ժամանակաշրջանի հայտնի կոմպոզիտորների մեծ մասը:
Երկար ժամանակ կլավեսինը համարվել է արիստոկրատների գործիք, քանի որ այն պատրաստվել է միայն արժեքավոր փայտի տեսակներից, իսկ ստեղնաշարերի համար օգտագործվել են կրիայի պատյան, խեցիներ կամ կիսաթանկարժեք քարեր: 
Կլավեսինը երկարաձգված եռանկյունի տեսք ունի: Հորիզոնական տեղադրված ստեղները զուգահեռ են ստեղնաշարի մեխանիզմին: Յուրաքանչյուր ստեղն ունի հարվածային մղիչը: Կլավեսինի ձայնը և տեմբրը փոփոխելու համար օգտագործվում են անջատիչներ: 18-րդ դարում գործիքն ունեցել է 2 ստեղնաշար, մինչ այդ եղել է մեկը: Կլավեսին նվագողին անվանում են կլավեսինիստ, ընդ որում նման երաժիշտը հեշտությամբ կարող է նվագել նաև երգեհոն և կլավորդ:
Կլավիսինի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1397 թվականով: Վաղ Վերածննդի դարաշրջանում այն ​​նկարագրել է Ջովանի Բոկաչիոն իր հանրահայտ «Դեկամերոն» վեպում: Հատկանշական է այն, որ կլավեսինի պահպանված ամենահին նկարը թվագրվում է 1425 թվականով: Այն պատկերել են գերմանական Մինդեն քաղաքի զոհասեղանի վրա: Նշենք, որ մինչև մեր օրերն են հասել 16-րդ դարի կլավեսիներ, որոնք հիմնականում պատրաստվել են իտալական Վենետիկ քաղաքում:
Հյուսիսային Եվրոպայում 1579 թվականից կլավեսնների արտադրությունն իրենց ձեռքն են վերցրել ֆլամանդացի արհեստավորները Ռյուկերների ընտանիքից: Այդ պահից սկսած գործիքի ձևավորումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, մարմինը ծանրացել է, իսկ լարերը երկարել են, ինչը հնարավորություն է տվել  խորը տեմբրային ձայն ստանալ: Կլավեսինների կատարելագործման գործում նշանակալի դեր է ունեցել նաև ֆրանսիական Բլանշետ տոհմը, որը հետագայում վերանվանվել է Տասկինի տոհմի: 18-րդ դարի անգլիական վարպետներից առանձնանում են Շուդի և Կիրկմանների ընտանիքները: Նրանց կլավեսիները կաղնեփայտե իրան են ունեցել և առանձնացել են հարուստ ձայնային գամմայով:
Ցավոք, 18-րդ դարի վերջին կլավեսիններն ամբողջովին փոխարինվել են դաշնամուրներով: Կլավեսինի վերջին մոդելը թողարկվել է Կիրկման ընկերության կողմից 1809 թվականին, որից հետո այդ գործիքների արտադրությունը դադարել է: Միայն 1896 թվականին է անգլիացի արհեստավոր Առնոլդ Դոլմեխը վերականգնել կլավեսինների արտադրությունը: Ավելի ուշ այդ նախաձեռնությունը ստանձնել են ֆրանսիացի արտադրողներ Պլեյելն ու Էրան, որոնք սկսել են թողարկել կլավեսիններ, հաշվի առնելով այն ժամանակվա առաջադեմ տեխնոլոգիաները: Այս դեպքում արդեն գործիքն ունեցել է պողպատե շրջանակ, որը ունակ է եղել պահել լարերի խիտ լարվածությունը:


 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular