ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորած զինծառայողների ծնողերը փակեցին Բաղրամյան պողոտան. Պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր՝ հուլիսի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի՝ Բաղրամյան  26-ի դիմաց: Հիշեցնենք, որ ժամանակավորապես այս շենք է տեղափոխվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք բողոքում են, որ իրենց որդիների գործով ոչինչ չի արվում:

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան: «3 տարի է` մեզ խաբում են, մենք այս քայլին ստիպված ենք դիմում»,–ասաց ծնողներից մեկը։

Նրանք մեկ շաբաթ առաջ էլ կառավարության շենքի մոտ էին բողոքի ակցիա իրականացրել: Նրանց խոստացել են, որ օր կնշանակեն եւ հանդիպում կկազմակերպվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մինչ այս պահը այդ հանդիպումը չի կազմակերպվել, դրա պատճառով էլ այսօր նորից նրանք բողոքի ակցիա են իրականացնում:

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular