ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը․ Լավրովը՝ Միրզոյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անշուշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ ցանկանալով աջակցել այնտեղ ծագած հումանիտար սուր խնդիրների լուծմանը։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելել՝ դրա համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել։

«Պատրաստ ենք առաջ տանել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործումը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։

Կարևոր ենք համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով, ներառյալ՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման և հասարակական կառույցների ու փորձագետների միջև երկխոսության հաստատման հարցերը: Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան։

Հատուկ շեշտադրում ենք ակնկալում անել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հանգուցալուծումների որոնման վրա։ Մենք ունենք մի շարք նկատառումներ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն»,- ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ Միրզոյանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին։

«Մենք շատ հետաքրքիր համատեղ նախագծեր ունենք տնտեսական և մշակութային ոլորտներում։ Ապրանքաշրջանառության աճը շարունակվում է։ Ամեն տարի Հայաստանում սկսեցին անցկացվել ռուսական մշակույթի օրեր։ Այս տարվա հունիսին հերթական անգամ մեկնարկեցին այդ միջոցառումները։ Սա կարևոր ներդրում է մեր դաշնակցության, մեր քաղաքացիների շահերի ապահովման գործում միասնական հումանիտար և լեզվական տարածքի ամրապնդման համատեղ աշխատանքում»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular