ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեզ հետ բերել եք պատերազմ, խայտառակ պարտություն, մեր հայրենիքի 80 տոկոսի և Շուշիի հանձնում․ արցախցին՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիի բնակիչ Միքայել Առաքելյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժանելի մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում և կան 120 հազար արցախահայության ցեղասպանության վտանգ։ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճը Ձեզ չի՞ տանջում և Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, մեր հայրենիքի 80 տոկոսի և Շուշիի հանձնում։ Հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան, միթե՞ չեք հասկանում, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, միթե Դուք չե՞ք վախենում արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»։

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Այդ մեր հարգելի ընկերն ասում է՝ մենք անկոտրում ենք, կներեք՝ մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020 թ-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին՝ Ստեփանակերտից դեպի Երևան։ Ասում են Շուշին հանձնել եք, ասում ենք՝ կհետաքննենք, հետո քրգործ ենք հարուցում, կալանավորում ենք, հետո գալիս ասում եք, թե այս մարդիկ քաղբանտարկյալ են։ Դավաճանական կառավարությո՞ւն ենք, ուրեմն՝ հրաժարվեք դավաճանական կառավարության աջակցությունից։ Ինչու չեն հրաժարվում դավաճանից փող ստանալուց, գիտե՞ք ինչքան կենացներ եմ լսել, անձամբ ճանաչում եմ նման կենաց ասողների, ովքեր պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին, թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը, նշանակում է լինել հերոս»։

Լրագրողն այս խոսքից հետո արձագանքեց՝ նշելով, որ այսօր Արցախի ցանկացած բնակիչ հերոս է, սովամահ են լինում, բայց շարունակում են մնալ Արցախում, ավելին, գրանցվել են երեխաների մահվան դեպքեր։ «Յուրաքանչյուր արցախահայի մասին խոսեք հարգանքով կամ էլ ցույց տվեք վճիռներ, թե ովքեր են մարտի դաշտից փախել»,- ասաց լրագրողը։ «Երևի կլինեն վճիռներ, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտում»,- ի պատասխան նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է արցախցու այն հարցին, թե արդյոք չի վախենում Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին արժանանալուց, Փաշինյանն արձագանքեց․«Ես ընդհանրապես ոչ մի բանից  չեմ վախենում, վախենում եմ մեր կողմից կայացրած և կայացնելիք սխալ որոշումների համար։ Եթե իմ կենսագրությունը գիտեք, ուրեմն՝ իմ վախերի չափերն էլ գիտեք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular