ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնացեք, բադրիջան ցանեք, ուզում եք Հայաստանի պետությունը մատա՞ղ անել․ Փաշինյանը՝ արցախցիներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հունից դուրս եկավ արցախցի մի կնոջ արած դիտարկումներից, որը վերջինի խնդրանքով ձայնագրության տեսքով NEWS.am-ի թղթակիցն էր հնչեցրել։

Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը եւ վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։

 «Ի՞նչ ուտելիք է ցույց տվել կինս՝ մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ։ Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ասել՝ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա, իսկ ինչո՞ւ չկա։ Դրանք որ աճել են, վրան ոչ բենզին ենք ծախսել, ոչ՝ սալյարկա։ Այսօր ցանկացած հողի վրա պետք է այդ ամեն ինչը լինի։ Սեւ խավիա՞ր է ցույց տվել, թե՝ էկզոտիկ ուտելիքներ։ Երբ որ իմ կինը Ստեփանակերտի նկուղներում ծվարած ծերերին էր փորձում ուտելիք հասցնել, քաղաքում կին ու տղամարդ շատ չկար։ Սա ի՞նչ պատվերով քարոզչություն է։ Մենք Ղարաբաղի համար որեւէ բան խնայե՞լ ենք։ Այդ նույն բարբառով բազմաթիվ երիտասարդներ Երեւանի սրճարաններում էին պատերազմի օրերին։ Նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում կարող են ասել՝ ով՞ է մեզ այս օրը գցել։ Դուք քաղաքական ակցիա եք անում, հարց չեք տալիս։ Ի՞նչ է՝մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա։ Հայաստանում պետք է բադրիջան չլինի՞, թե՞ տրանսպորտ չպետք է լինի։ Իմ ընտանիքը, Հայաստանը, ժողովուրդը ի՞նչ է խնայել Ղարաբաղի համար։ Նշեք մի բան, այս մունաթը ինչի՞ համար է։ Ինչու Ղարաբաղից չեն պահանջում գտնել Երեւանում սեփականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանն այնքան էր հունից դուրս եկել, որ անգամ հաջորդ լրատվամիջոցի հարցի ժամանակ կրկին վերադարձավ այս հարցին՝ լրատվամիջոցներին մեղադրելով արցախցիների հարցը բարձրաձայնելու մեջ։

«150 միլիարդը ո՞նց են օգտագործել, որ աջաբսանդալի մատերիալ չունեն։ Ուրեմն՝ թող գնային բախչեն վարեին, բարդիջան ցանեին։ Թե՞ դա էլ պետք է Արարատյան դաշտում ցանեին ու ուղարկեին։ Սա ի՞նչ ձեւ է։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Բադրիջան չունեն մարդիկ, 150 մլրդ գումար ենք տվել, բադրիջան աճեցրեք՝ առավոտից երեկո լայվ մտնելու փոխարեն։ Ուզո՞ւմ եք Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը մատաղ անեք, ո՞ւմ առաջ։ Բացառված է դա։ Ասում ա՝ աղջկադ Մոսկվա ես տանում, հա, շնչում-արտաշնչում են երեխեքը, ի՞նչ եք ուզում։ Ի՞նչ է նշանակում, որ ԼՂ ղեկավարությունը Հայաստանում փողոցների փակում է կազմակերպում։ Ադրբեջանական գործառո՞ւյթ եք իրականացնում Երեւանի կենտրոնում»,- նշեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular