ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումներում ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է, բայց դա նվազել է ոչ թե այն պատճառով, որ նրանք չեն ուզում հարցի կարգավորում, այլ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն էներգիան, որ կներդնեին այս հարցում, հիմա չեն ներդնի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հաշվենք, թե վերջին տարիներին որտեղ եմ ավելի շատ հանդիպումներ ունեցել կամ որ հարթակներում եմ բանակցել, միանշանակ արեւմտյան հարթակները կգերակշռեն: Բայց դա նրանից չէ, որ մենք ուզեցել ենք, որ Ռուսաստանը դուրս մղվի կամ Արեւմուտքը դուրս մղվի, օբյեկտիվ հանգամանքների պատճառով է այդպես ստացվել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումներում մեր ընթացիկ իրավիճակի հետ կապված, մենք տեսնում ենք, որ ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում:

Հարցին՝ Հայաստանը քայլեր անո՞ւմ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը վերականգնվի, վարչապետը պատասխանեց. «Հայաստանը քայլեր անում է, որ բանակցությունները մաքսիմալ արդյունավետ առաջ ընթանան: Իրականում Մինսկի խմբի համանախագահությունը ոչ ոք չի լուծարել: 2022-ի փետրվարին համանախագահողներն ասել են, որ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված համանախագահողների մի մասը հրաժարվել է շփվել մյուս մասի հետ, որը բովանդակային առումով  բացարձակ կապ չունի ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Ղարաբաղի հետ: Հիմա մի X պահի կարող են որոշել, նորից շփվել իրար հետ: Հայաստանի ու Ադրբեջանի տիրույթից դուրս կարող են նաեւ այլ պրոցեսներ լինել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular