ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև ե՞րբ ենք ապրելու «Նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ, բա Մոսկվայի խնդիրներն ով լուծի․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ինչ-որ տեղ համաձայն եմ դրա հետ. իսկապես, միշտ չէ ու լավ ու ազնիվ ռեժիմ է, որ ինչ-որ մի իրավիճակ ունենք եւ ասում ենք՝ Մոսկվա, տես ինչ ես անում. Կամ Վաշինգտոն, կամ Բրյուսել, տես ինչ ես անում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ԼՂ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը չտեղափոխել երրորդ երկրների վրա:

«Իսկ մենք ի՞նչ ենք անում, իսկ Ստեփանակերտն ինչ է անում: Սրա մասին է խոսքը: Մենք էլ պետք է  հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերը հասցեագրելու: Այո, Մոսկվայի դիրքորոշման մեջ էլ կան ազնիվ շեշտադրումներ, և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝ լավ, 30 տարվա անկախ պետություն եք, ինչքա՞ն եք ցանկացած պրոբլեմի դեպքում  զանգելու Մոսկվա կամ նամակ գրեք Մոսկվա։

Այդպիսի ժանր ունենք չէ՞ մենք՝ «Նամակ ռուսաց թագավորին», մինչև երբ ենք ապրելու այդ ժանրի մեջ: Ընդ որում  այդ ժանրի հիմնադրման գործում ԼՂ-ի  մեր հայրենակիցները շատ էական դերակատրում ունեն։ Չե՞նք տեսնում, թե Մոսկվան ինչ խնդիրներ ունի, բա Մոսկվային խնդիրներն ո՞վ լուծի։ Բոլորն էլ ունեն խնդիրներ։

 Իմիջայլոց 2020թ-ի պատերազմի մեկնարկի համատեքստում  մի գործոն կա, որի մասին մենք մոռանում ենք, դա կովիդի գործոնն է։ Այդ երկրներում ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ էին մեռնում  ու կովիդը դարձել էր մի գլոբալ պրոբեմ, որ ու բոլորը ամեն բան մոռացել էին ու զբաղվում էին դրանով»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ խնդիրն այն չէ, որ մարդիկ չեն ուզում ինչ-որ հարցեր լուծել, դա նշանակում է, որ իրենք էլ ունեն հարցեր, որոնք չեն կարողանում լուծել՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում. «Մենք որպես անկախ պետություն, պետք է անենք հասունացման հաջորդ քայլը՝ հասկանալով, որ մեր խնդիրների լուծողը առաջին հերթին մենք ենք։ Դա է նաև պատճառը, որ համաձայնվել եմ այն պայմանավորվածությանը, որ ՀՀ-ն ու Ադբեջանը փոխադարձ ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular