ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Կոտայքում տեղի ունեցած ողբերգական վթարից․ պարզվել է զոհերի և երեխաների ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

այաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ Nissan-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հովհաննես Հ.-ն։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 43-ամյա Էդիտա Ա․-ն տեղում մահացել էր։ Իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 8-ամյա Կլարա Գ․-ն և 6-ամյա Դավիթ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ վարորդ Հովհաննես Հ․-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։

Երեկ, ժամը 19։10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է  ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, և հայտնել են, որ Հովհաննես Հ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Վիրավորներին առաջինն օգնության են այդ պահին նշված վայրով անցնող 3 երիտասարդներ, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին, ապա ահազանգել շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ վիրավորներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին օգնած 3 երիտասարդներից 2-ը բեռնատարի վարորդներն են, իսկ մյուսն էլ Կոտայքի մարզի բնակիչ, ովքեր այդ պահին վթարի վայրի կողքով անցնելիս են եղել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular