ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ադրբեջանական ինտրիգային հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է նկատվում, չնայած այն հանգամանքին, որ երկու կողմերն էլ դիվանագիտական էթիկետից ելնելով պահպանում են «խաղի կանոնները»։ Ավելին, հենց այն նույն պահից, երբ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուղիղ հայտարարեց, թե ակնկալում է, որ 2025-ին Ռուսաստանն Արցախից դուրս կբերի իր խաղաղապահներին, հարաբերությունների նոր փուլ է սկսվել ոչ միայն Մոսկվա-Անկարա, այլև Մոսկվա-Բաքու ուղղությամբ:

Ըստ էության՝ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովի հասցեին պարբերաբար տիրաժավորվող թշնամանքը և Մոսկվայի հայտարարությունների մասով դժկամությունը Բաքուն սկսել է ցույց տալ դեմոնստրատիվ կերպով:

Ինչպես հայտնի է՝ Ջեյհուն Բայրամովը հուլիսի 18-ին Բաքվում ընդունել էր ՌԴ նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին և դժգոհել, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա մեկնաբանելը», ինչը, Բաքվի դիտարկմամբ, եղել է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության տեսքստում, չի համապատասխանում Ռուսաստան-Ադրբեջան Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի սկզբունքներին: Բայրամովը պնդել է, թե Արցախի և Սյունիքի հատման կետում ապօրինի անցակետի տեղադրելն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվայից հնչող պնդումները, թե դրա պատճառով Արցախում լարված հումանիտար վիճակ է ստեղծվել, «խեղաթյուրում են իրականությունը»։

Այստեղ մի կարևոր առանձնահատուկ նկատառում անենք․ ռուս դիվանագետի առաջ Բայրամովը կրկնել է պաշարված արցախահայությանն Ակնա-Աղդամի ճանապարհով օգնելու առաջարկը, որի բովանդակությունը հայկական վերահսկողության տակ մնացած արցախյան տարածքներն ամբողջությամբ օկուպացնելը և այնտեղից ՌԴ խաղաղաղապահներին ու ռուսական ազդեցությունը դուրս բերելն է: Շեշտենք նաև, որ այս վերջին հանգամանքով պայմանավորված օկուպացված Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն առաջ է տանում Բրյուսելը:

Կարևոր է նաև ընդգծել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիրվանագիտական բախում սպասվում էր ճիշտ այն պահից, երբ Մոսկվայում ԵԱՏՄ նիստի ժամանակ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ սաբոտաժի ենթարկեց Վլադիմիր Պուտինի միջնորդական գործողություններն ու հյուրընկալությունը: Արդեն հուլիսի 15-ի կեսօրին, երբ Բրյուսելում հյուրընկալում էին Փաշինյան-Ալիև զույգին, ՌԴ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որը ապտակ էր միաժամանակ երկուսին էլ:  Այստեղ թերևս Փաշինյանի մասով ամեն ինչ հստակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին նրա պայմանավորվածությունը փոխել է ամեն ինչ, և՛ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, և՛ խաղաղապահների տեղակայման հանգամանքների մասով:

Ահա թե ինչ էր ասվում հուլիսի 15-ի ՌԴ հայտարարության տեքստում. «Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա»:  Ընդգծենք, որ դիվանագիտական ապտակից բացի այդ տեքստում կա ավելին: Մասնավորապես, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների տեղակայման հանգամանքների փոփոխության մասին ընդգծումն անելով՝ Մոսկվան իր համար ստեղծեց հետքայլի՝ խաղաղապահներին դուրս բերելու հնարավորություն, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը կորցնի:  Ի դեպ, Մոսկվայի այդ ձևակերպումն ուղերձ էր նաև Բաքվին՝ փոխվել են խաղաղապահների տեղակայման հանգամանքները, կարող է փոխվել նաև ռուսական զորախմբի գործունեության բնույթը, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը փորձեն խլել:

Ամփոփելով հավելենք, որ հայտարարության տեքստում կա նաև պարբերություն այն մասին, որ Արցախում վիճակը զարգանում է բացասական սցենարով, խորանում է հումանիտար ճգնաժամը, ինչը կարող է բերել դրամատիկ հետևանքների, ինչին Բաքվում արձագանքեցին ամենաիսկական հիստերիայով:

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular