ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապահները 3 օր է՝ չեն կարողանում գտնել Ներքին Գետաշենում նորածնին լքած կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապահ մարմինները արդեն երրորդ օրն է՝ չեն հայտնաբերել  Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած կնոջը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխային գյուղի շները հասցրել էին բնակելի տների մոտ, որտեղ բնակիչները նրան նկատել էին։ Մի քանի ժամ անց երեխան մահացել էր։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular