ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ասուլիս է տալու. ԶԼՄ-ների ցանկը լավ ֆիլտրել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր ծավալուն ասուլիս է տալու։ Այս անգամ ասուլիսը կազմակերպել է Բաղրամյան 26-ում, հրավիրվել են մոտ 5 տասնյակ լրատվամիջոցներ, որոնք հնարավորություն կունենան մի քանի ժամ շարունակ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ինչպես և նախորդ բոլոր դեպքերում, երբ Փաշինյանը հանդգնում էր պատասխանել լրատվամիջոցների հարցերին, այս անգամ ևս բավականին լուրջ ֆիլտրել են լրատվամիջոցների ցանկը և աշխատել հնարավորինս զերծ մնալ անցանկալի և կոշտ ընդդիմադիր տրամադրված լրատվամիջոցների ներկայությունից։

44-օրյա պատերազմից հետո, տևական ժամանակ Փաշինյանը հանրության հետ հարաբերվում էր միայն մի քանի ամիսը մեկ կազմակերպվող ինքնահարցազրույցներով, երբ հանրային հեռուստաընկերության թղթակիցը կարդում էր նախապես ստացված հարցերը, շատ ժամանակ էլ կոշտ հարցադրումները պարզապես չէին ընթերցում և Փաշինյանը չէր պատասխանում։ Այդուհանդերձ, նույնիսկ հիմա, երբ կանչել են ոչ այնքան կոշտ տրամադրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շատ դեպքերում կազուսներից խուսափել հնարավոր չի եղել, առավելևս հիմա, երբ ներքաղաքական իրավիճակը լուրջ սրման միտումներ ունի Հայաստանում, իսկ Ադրբեջանը չափազանց կոշտացրել է իր հռետորաբանությունը։

Օրեր առաջ Փաշինյանը «Ֆրանս պրես»-ին տված հարցազրույցում չէր հերքել նոր պատերազմի հավանականութունը, այսօր էլ, երբ Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները, քննարկելու հայ–ադրբեջանական հարաբերությունների ներկայիս ընթացքը, Փաշինյանը փորձում է իր ասուլիսով ցրել բոլոր վիճահարույց զարգացումները և հանրությանն իբր մեսսիջ տալ, թե իբր ինքը բավականին ամուր է նստած իր դիրքերում։

Իրականությունը սակայն այնքան էլ վարդագույն չէ «Քաղաքացիական պայմանագրի» և նրա պարագլխի համար, Փաշինյանն ինքն էլ հրաշալի տիրապետում է իրավիճակին և գիտակցում է, որ ինչ-որ պահի կարող է ցանկացած տեսակի ֆորս-մաժոր լինել, որը լրջագույն հետևանքներ կունենա։ Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրը» մտահոգված է ոչ այնքան Հայաստանին սպառնացող զարգացումներով, այլ սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու ցանկությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular