ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են քննարկելու Մոսկվայում. Ալիևը կրկին միջանցք է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում այսօր կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բայրամովն ու Միրզոյանը նախորդ հանդիպումն ունեցել են Վաշինգտոնում, որտեղ որևէ փաստաթութղ ստորագրվել հնարավոր չեղավ, այս անգամ նրանց կանչել են Մոսկվա։

Օրեր առաջ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, թե արտգործնախարարների հանդիպումից հետո հնարավոր է երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով լինի, որն ավարտվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ։ Թե ինչպիսի փաստաթուղթ է և ինչ են փորձում պարտադրել Հայաստանին, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Հայաստանից և ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանից չեն պարզաբանում։

Ընդհակառակը, վերջին շրջանում Ադրբեջանը չափազանց խստացրել է իր հռետորաբանությունը և անընդհատ սպառնալիքներ է հասցեագրում Հայաստանին։ Ըստ էության, Իլհամ Ալիևը պարզապես փորձում է անընդհատ ահագնացող սպառնալիքների միջոցով պոկել իր ցանկալի արդյունքները։

Միրզոյանը երեկ հանդիպումներ է ունեցել Իրանում, հանդիպել՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, քննարկել՝ հատկապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցերը։

Ադրբեջանն այս առումով ևս չափազանց ագրեսիվ է տրամադրված։ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, թե խոսել է ռուս պաշտոնյաների հետ և Հայաստանն ու Իրանը բոլորովին չեն խանգարելու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, թե դեմ է միջանցքային որևէ տրամաբանությանը, սակայն Փաշինյանն ու իր թիմակիցները բազմիցս ապացուցել են, որ սեփական իշխանությունը պահպանելու իրենց նկրտումների մեջ առանձնապես թքած ունեն հայկական շահերի վրա և դեմ չեն լինի Զանգեզուրի միջանցքը տալուն, ավելին, դրա համար Փաշինյանը նույնիսկ հայկական տերմին է հորինել՝ «հայկական խաչմերուկ», որով փորձում է շեղել հանրությանը և համոզել, թե այդ միջանցքն ամենևին էլ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար։

Սիլվա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular