ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական համակարգը գլորում են դեպի անդունդ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ հայտարարում են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու, կրթության մակարդակը բարձրացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու մասին, բայց գիտակրթական համակարգի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Ավելին, ժամանակի ընթացքում նոր համակարգային խնդիրներ են նշմարվում։ Օրինակ՝ տարեցտարի ավելի քիչ դիմորդներ են դիմում ընդունելության համար։ Այդ է պատճառը, որ Հայաստանի բուհերում ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներով թափուր է 8764 վճարովի և 350 անվճար տեղ։ Այս պատկերը նախ վկայում է այն մասին, որ Հայաստանը լուրջ ժողովրդագրական խնդիրներ ունի, դրա արդյունքում էլ դիմորդների թիվը նվազել է։ Էապես նվազել է նաև դպրոցների աշակերտների թիվը, ինչը ցույց է տալիս, որ դիմորդների թվի հետ կապված խնդիրները շարունակվելու են նաև առաջիկա տարիներին։

Օրինակ` Սյունիքի մարզի 117 դպրոցներից 78-ում կա 100-ից պակաս աշակերտ։ Եթե Հայաստանը կոնկրետ քայլեր չձեռնարկի բնակչության աճը խթանելու և արտագաղթի տեմպերը նվազեցնելու ուղղությամբ, ապա ժողովրդագրական ճգնաժամի բացասական ազդեցությունը կարող է ավելի ուժեղանալ, ինչի արդյունքում աշխատաշուկան ևս տուժելու է, քանի որ չեն լինի անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ բուհերում ընդունելության անցողիկ միավորների շեմը իջել է, և թուլացել մրցակցությունը։ Այսինքն՝ գիտելիքների ոչ անհրաժեշտ պաշար ունենալով հանդերձ, դիմորդները կարող են ակնկալիք ունենալ, որ բուհեր կընդունվեն, քանի որ բուհերն իրենց գոյությունը պահպանելու համար շահագրգռված են, որ թափուր տեղերը քիչ լինեն։ Եթե մրցակցություն և որակ չի ապահովվում, ապա բուհում սովորող ուսանողի հետագա մասնագիտացումը լինելու է ոչ բավարար մակարդակի վրա, ինչի արդյունքում էլ որակյալ մասնագետների կարիքն ավելի խորն է զգացվելու։

Մյուս կողմից էլ՝ երիտասարդների շրջանում նվազել է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը։ Շատերը պարզապես չունեն մոտիվացիա, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են համապատասխան կրթություն չունեցող մարդիկ հայտնվել ամենաբարձր պաշտոններում։ Ավելին, ներկա իշխանությունների կադրային քաղաքականության մեջ կրթության գործոնն ընդհանրապես երկրորդական է։ Մյուս լուրջ խնդիրն այն է, որ կրթական համակարգը համապատասխանեցված չէ այսօրվա աշխատաշուկայի պահանջներին։ Այդ է պատճառը, որ շատ մարդիկ տարիներով սովորում են բուհերում, սակայն հետագայում աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ։ Իսկ եթե բուհեր ավարտած անձինք ցանկանում են աշխատանքի անցնել, ապա լրացուցիչ դասընթացներ անցնելու անհրաժեշտություն է լինում։ Չի գործում բուհական համակարգի, պետական համակարգի ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը և հետադարձ կապը։

Իսկ գիտակրթական ոլորտի մակարդակը բարձրացնելու համար համապատասխան քայլեր ու ոլորտում ներդրումներ կատարելու փոխարեն իշխանությունները քանդում են նույնիսկ եղած համակարգը ու փորձում իբր ամեն ինչ սկսել իրենց, այսինքն՝ «զրոյական կետից»: Ընդհանրապես կրթական ոլորտում փոփոխությունները պետք է կատարել աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից և կտրուկ շրջադարձերի միջոցով։ Օրինակ՝ իշխանությունները նախաձեռնել են մինչև 2030 թվականը ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը, որի մեջ պետք է ընդգրկված լինի ընդամենը 8 բուհ, ինչը նշանակում է, որ մի շարք բուհեր ուղղակի պետք է դադարեն գոյություն ունենալուց, իսկ որոշներն էլ արհեստականորեն միավորվեն։ Բայց ակադեմիական քաղաքի ստեղծման ու կրթության որակի բարելավման մասին խոսելու հետ մեկտեղ իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում ազգային արժեհամակարգը թուլացնելու և կրթությունն արժեզրկելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ ֆինանսական առումով կրթության և գիտության ոլորտները դադարել են գրավիչ լինել։ Կառավարությունը բազմաթիվ պահանջներ է դնում ոլորտի ներկայացուցիչների առաջ, սակայն ներդրում չի կատարում, որ այդ մասնագետներն ավելի խորացնեն իրենց մասնագիտացումը։ Արդյունքում բարձր մասնագիտացում ունեցող անձինք կորցնում են հետաքրքրությունը ՀՀ կրթության ու գիտության ոլորտում խորանալու նկատմամբ։ Ուսուցիչներն ու գիտնականները մնում են անտեսված, շատ քիչ աշխատավարձ են ստանում՝ ի հակադրություն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք պատահականության շնորհիվ ստացել են մանդատներ ու պաշտոններ և վայելում են իրենց բարձր աշխատավարձերը, պարգևավճարները և գործուղումները։ Իսկ մինչ այդ կրթական համակարգը գահավիժում է դեպի անդունդ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular