ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անփառունակ... «փառատոնացավ» ու ոգու սով․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դասական ձևակերպմամբ, դա կոչվում է՝ «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ»: Թե հատկապես դա ինչ է ու որ դրսևորումների դեպքում է կիրառվում, թերևս անհրաժեշտություն չկա հանգամանորեն բացատրել: Իսկ չկա անհրաժեշտություն, քանի որ շուրջբոլորը հենց դա է կատարվում, ինչպես ասվում է՝ «իրական ժամանակի ռեժիմում»: Եթե դեռ կան չկռահողներ, ապա նրանց համար թեթևակի մանրամասնենք, որ խոսքն այս օրերին Հայաստանի տարբեր քաղաքներում, բնակավայրերում, մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեծ աղմուկով անցկացվող, այսպես կոչված, «փառատոնների» մասին է:

Դե, «գինու փառատոնը», որ վերջերս էր, այսպես ասած՝ «հորով-մորով արեցին», որից սոցցանցային տիրույթում ամենից տպավորիչ պահն այն էր, թե ինչպես է Փաշինյանի «բարեփոխված» ոստիկանության պանծալի ներկայացուցիչը «օպերկոտ» անում փառատոնային գինեխումից ոգևորված ու «աքլորացող» երիտասարդ անձնավորությանը: Օրերս էլ «գարեջրի փառատոն» էր հռչակվել: Դե, պիտի, չէ՞, հատկապես այս օրերին, այս կատաստրոֆիկ իրավիճակում, ինչպես հարկն է՝ «պիվա կլանել»: Բա առանց ալկոհոլային խմիչքեղենի ինչպե՞ս կլինի: Մարզերում էլ ջանում են հետ չմնալ:

Օրինակ՝ կալանավորված ու ոչ իշխանական իրավապաշտպանների բնորոշմամբ՝ «քաղաքական պատճառներով բանտարկված» քաղաքապետ ունեցող քաղաքում Փաշինյանի կառավարության կողմից նշանակված համայնքային իշխանությունը մի ճոխ համերգ էր կազմակերպել: Այստեղ էլ «փայլատակեց» ոստիկանությունը՝ բերման ենթարկելով մի համարձակ երիտասարդի, որը համերգային բեմից ծածանել էր Արցախի դրոշը: Հասկանո՞ւմ եք, չէ՞, բարոյական անկման անսահմանության աստիճանն ու խայտառակության անչափելի խորությունը. Արցախյան շարժման ժամանակ ամենից ակտիվներից մեկը համարվող Վանաձորում՝ Լոռու մարզկենտրոնի «Արցախ» պուրակից ոչ հեռու, հայկական կոչվող ոստիկանությունը հայ մարդ է բռնում... Արցախի դրոշը ծածանելու համար: Երևի հաջորդ փուլում արդեն կսկսեն մարդկանց թևերը ոլորել... հայերեն խոսելու համար...

Ի դեպ, ընդհանրապես «փառատոնների» մասին: Դրանց հիմնական նախաձեռնողը ԿԳՄՍՆ-ն է: Այսինքն, այդ «փառատոնների» հարցը գոնե ԿԳՄՍՆ-ի մասով կազմակերպվածները հատուկ, պետականորեն, ավելի ճիշտ՝ իշխանության կողմից նպատակային իրականացվող գործողություններ են: Եթե ԿԳՄՍՆ-ն էլ «արանքում» չկա, քպական համայնքապետները մի բան անպայման մոգոնում են՝ ճոխ սեղանով-բանով... Բարոյական առումով՝ զրոյական կետ: Մարդկային առումով՝ զրոյական կետ: Ազգային առումով՝ մինուս անվերջություն: Ի դեպ, համատարած անբարոյականության խորապատկերում որոշ միջոցառումներ չեղարկվեցին՝ նկատի ունենալով պաշարված Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը: Այսինքն, կան առանձին վերցրած անհատներ, կազմակերպություններ, որոնք իրենց առաջին հերթին մարդավարի են պահում: Ու հետաքրքիր է, որ դրանք բոլորն էլ իշխանության հետ կապ չունեցողներ են:

Եվ այդ ֆոնին է՛լ ավելի է ընդգծվում իշխանության ու նրա սազանդարների ծայրահեղ անամոթությունն ու անբարոյականությունը: Ի դեպ, այդ՝ «իշխանության բարձր հովանու» ներքո անցկացվող փառատոնների հետ կապված առանձին ուշադրություն գրավեց այն, որ, այսպես ասած, երաժշտական մասից զատ, հատուկ ընդգծվում է ձրի ուտել-խմելու հնարավորությունը: Ընդ որում՝ այդ սեղանները հատուկ ցուցադրելով, լուսաբանելով... Սա բացահայտ ծաղր է ու ձեռառնոցի: Բացա-հայտ: Այս ամենը գնահատելու, որակելու համար երբեմն կոռեկտության սահմաններում տեղավորվող բառերը չեն բավականացնում: Լավ, ի՞նչ անուն տաս նման փառատոններ կազմակերպողներին: Արցախում մեր հայ երեխաները կիսաքաղց են, հղի կանայք թերսնման պատճառով կորցնում են երեխային, ծերունիները սովից ուշաթափվում են, թշնամին ամեն պահի ոչ միայն սպառնում, այլև կրակում է ու կյանքեր խլում...

Իսկ Երևանում, Վանաձորում, չգիտեմ էլ որտեղ տաշի-տուշի են անում, «պիվա» են խմում, խորոված ու չգիտես ինչեր են համտեսում... Սա ի՞նչ է, եթե ոչ հենց միտումնավոր կերպով, իշխանությունների անմիջական հրահանգով իրականացվող բարոյազրկման արշավանք: Անփառունակ... «փառատոնացավ»: Ոգու սո՛վ: Ի՞նչ հեռահար նպատակներով, կարելի է միայն ենթադրել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular