ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն անկյուն այդ «անկյունցի՞ն» պիտի պաշտպանի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թեպետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսպես ասենք՝ անմիջականորեն ու ցուցադրաբար այդ թեզը չի հնչեցնում, դե, գոնե «առաջին դեմքերի» միջոցով, բայց տարբեր տրամաչափի իշխանական ու պրոիշխանական քարոզիչներ այն հաճախ են գործածում: Թեզը, որքան էլ պարզունակ է և անհայրենիքության կամ հայրենիքի զգացողություն չունենալու արտացոլանք, բայց գործածվում է ու շրջանառվում: Այդ թեզը բոլորիդ ծանոթ է, «ֆեյսբուքներում» էլ հաստատ շատերդ հանդիպած կլինեք, մոտավոր իմաստը սա է՝ «Արցախը թող արցախցիները պաշտպանեն...»:

Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջին հերթին այն, որ եթե 1918 թվականի մայիսի ճակատագրական, բայց հաղթական դարձած օրերին արցախցիներն էլ ասեին, թե՝ Երևանը, Էջմիածինը թող երևանցիները պաշտպանեն, ապա թուրքը Էջմիածինն էլ ավերած կլիներ, երևանցիներին էլ՝ կոտորած: Ովքեր չգիտեն սեփական երկրի պատմությունը, կարող են թեկուզ «գուգլել» ու պարզել, թե ինչպես է եղել Սարդարապատի ճակատամարտը: Բայց վերանանք «պատմական էքսկուրսներից»: Այդ թեզը, թե՝ Արցախը թող արցախցիները պաշտպանեն, Սյունիքը՝ սյունեցիները, Տավուշը՝ տավուշցիները և այդպես շարունակ, ավելին է, քան թշնամություն անելը, դա ամենաիսկական սրիկայություն է, հարված երկրի թիկունքին:

Ամենից վատն այդ թշնամական թեզի մեջ այն է, որ մի շարք հանգամանքների բերումով մասնատվածության հակված մեր ժողովրդի մի որոշակի զանգվածի մոտ այդ հիմարությունը նստվածք է տալիս: Առանց այն էլ պատմական Հայաստանի հազիվ 10 տոկոսի վրա ծվարած մեր հայրենակիցները ինչ-որ հնար են գտնում ոչ միայն մեկը մյուսին էլ ավելի մասնատելու, այլև օտարվելու: Դա հասկանում է նաև թշնամին, որն էլ, անկախ այն բանից, թե ում տեսքով է ներկայանում, նման «քարոզներ» է տանում: Այդ թեզի հետևանքները դժվար չէ կանխատեսել:

Արցախը կորցնելուց հետո արցախցիների հասցեին բացարձակ ապուշություններ դուրս տվողները շարունակելու են նույն հիմարությունը կրկնել, մի քիչ այլ տարբերակով: Օրինակ՝ այսպես. «Սյունիքը թող սյունեցիները պաշտպանեն, Վայոց ձորը թող վայոցձորցիները պաշտպանեն, Գավառը թող գավառցիները պաշտպանեն, Մարտունին թող մարտունեցիները պաշտպանեն, Իջևանը թող իջևանցիները պաշտպանեն, Դիլիջանը՝ դիլիջանցիները, Ճամբարակը՝ ճամբարակցիները, Գյումրին՝ գյումրեցիները, Երևանը՝ երևանցիները...»: Հիմարությո՞ւն է: Այո: Ճիշտ նույն կերպ հիմարություն ու թշնամություն է թեզը, թե՝ Արցախը թող միայն արցախցիները պաշտպանեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular