ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից անձի առևանգում և շորթում․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունը սկսել են իրացնել հուլիսի 3-ից:

Ըստ տեղեկության` Հայաստանի քաղաքացի մի տղամարդու այս տարեսկզբին բիզնես առաջարկ էր արել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող նրա ծանոթը:

«Յուրաքանչյուրը պետք է ներդներ ընդամենը 1600 դոլար, սակայն ՀՀ քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել կատարել իր բաժին ներդրումը: Կարճ ժամանակ անց ՌԴ քաղաքացին չկայացած գործընկերոջը հայտնել էր, որ բիզնեսը սկսել է ուրիշի հետ, իսկ ուշացման պատճառով ծախսել է 50 հազար դոլար, և այդ գումարը պետք է ստանա իրենից: Այս բարդ մաթեմատիկայից հետո նա հայտնում էր, որ գումարը կստանա հանցավոր հեղինակությունների միջոցով:

Նման դեպքերում քրեական ենթամշակույթ կրողների բոլորովին էլ ոչ բարեգործական նպատակներով այցը սովորաբար չի ուշանում: Այդպես եղավ և այս անգամ:

Որպես գումարը ստացող ներկայացավ մի հրազդանցու գլխավորած 5-6 հոգանոց պատվիրակությունը: Վերցրին ՀՀ քաղաքացու մեքենան, այն վերադարձնելու դիմաց պահանջեցին ու ստացան 1,5 միլիոն դրամ: Սրանով, սակայն, մաթեմատիկական խնդիրը դեռ լուծված չէր: Մայիս ամսին գործին միջամտում է նաև ՌԴ քաղաքացու հայրը, որը վերոհիշյալ հրազդանցի հեղինակության հետ հանդիպում է ՀՀ քաղաքացուն: Նրան նստեցնում են մեքենան ու, կամքին հակառակ, տեղափոխում մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող չգործող սրճարան: Այստեղ նրան ազատությունից զրկելով՝ ծեծում են ու պահանջում 50 հազար դոլարը: Նա ստիպված համաձայնում է, իսկ հաջորդ օրը նույն` գողական մաթեմատիկայի տրամաբանությամբ նրան հայտնում են, որ պարտքն արդեն ոչ թե 50, այլ 250 հազար դոլար է, որի դիմաց կարող է իրենց զիջել բնակարանը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների տրամաբանական ավարտը հուլիսի 20-ին էր: Նույն չգործող սրճարանում նրանք հայտնաբերում են հրազդանցի երկու տղամարդու, իսկ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում` ՌԴ քաղաքացու հորը: Երեքն էլ ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ձերբակալվել են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Առաջադրվել է մեղադրանք՝ մարդուն առևանգելու, շորթման և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով: Նշենք, որ վերջին մեղադրանքն առաջացնում է պատիժ՝ ընդհուպ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular