ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գրիգորյանը Լեհաստանի նոր դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկիին:

ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների շրջանակին առանցքող մի շարք հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular