ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լարվածությունն աճում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ընտրությունները մոտենալուն զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լարվածությունն աճում է, և ՔՊ-ն անցնում է չգիտակցված ու նյարդային շարժումներ անելուն։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախօրեին ձայնագրություն և տեղեկություններ է հրապարակել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» սկսել է չարաշահել վարչական ռեսուրսը, նույնիսկ տարբեր մարզերում և համայնքների ղեկավարներ կանչում են իրենց մարզում բնակվող, բայց Երևանի գրանցում ունեցող տարբեր անձանց և հանձնարարում են Երևանում աշխատել «Քաղաքացիական պայմանագիր»-ի համար և իրենց քվեն տալ իշխանության ներկայացուցչին։

Թեև «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները կտրականապես հերքում են, իսկ միավորման ղեկավար Դանիել Իոնիսյանի տարածած տեղեկությունները փորձում են ծաղրել, սակայն հստակ է, որ ՔՊ-ն չարաշահելու է ոչ միայն վարչական ռեսուրսը, այլ նաև գումարն ու կրիմինալի հետ շփումները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քաղպայմանագրում վերջնականապես հասկացել են, որ լրջագույն խնդիրների են բախվելու ընտրությունների ժամանակ, նույնիսկ փսեվդո ընդդիմադիր և իշխանության հետ ծպտյալ շփումներ պահող քաղաքական ուժերն ի վիճակի չեն լինելու հաղթահարելու անցողիկ շեմը, որպեսզի ավագանու կազմում աջակցեն Քաղպայմանագրին, իսկ ՔՊ-ն սեփական ուժերով չի կարողանալու հաղթահարել անհրաժեշտ 40 տոկոսի սահմանագիծը, ինչի հետևանքով էլ լրջագույն խնդիրներ է ունենալու և դա սպառնում է գործող իշխանության վերարտադրությանը։

Նախօրեին տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որի ընթացքում Փաշինյանն անձամբ հրահանգել է անխտիր բոլորին աշխատել իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի համար՝ հայտարարելով, որ որևէ մեկի վերաբերյալ հակառակ տեղեկությունները ստանալու դեպքում ոչ միայն հեռացնելու է զբաղեցրած պաշտոնից, այլև քրեական հետապնդման է ենթարկելու։

Անուշ Խալաթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular