ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի ֆեյքերը. Հայաստանում կաշառակերության դեմ պայքարը փոխարինել են պոպուլիզմով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրիճորեն փորձում է կոռուպցիայի դեմ պայքարողի դեր խաղալ: Ճիշտ է, ակտիվները խլվում են հիմնականում ընդդիմության առաջնորդներից՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդներից։
 Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ողողված է Գլխավոր դատախազության հայցերով: Նրանք ցանկանում են բռնագրավել երկրի բոլոր նախկին ղեկավարների ունեցվածքը։ Անմիջական ցուցակում ընդգրկվել են 2 նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, պաշտպանության և արդարադատության նախարարները, Քննչական կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը: Գումարած տասնյակ թոշակի անցած դատավորներ, պատգամավորներ, պաշտոնյաներ և նույնիսկ քահանաներ:
Օրինակ՝ Քոչարյանի հետ էին ասոցացվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ջերմուկի հանքային ջրերի գործարանը, ինչպես նաև հայկական պտուղ-բանջարեղենի խոշորագույն արտահանող «Սպայկա» ընկերությունը։ Քոչարյանի գրասենյակը հերքել է ստվերային բիզնեսին պատկանալու բոլոր այդ մեղադրանքները:
Կոռուպցիայի մասշտաբով Հայաստանը գտնվում է հետամնաց աֆրիկյան երկրների մակարդակում, ինչպիսիք են Ռուանդան կամ Նամիբիան։ Հետևաբար, Փաշինյանը հեշտությամբ հակակոռուպցիոն հռետորաբանություն է օգտագործում իր քաղաքական պայքարում։ Ժողովրդին դա դուր է գալիս։
Փաշինյանն անձամբ է առաջ քաշել 2020 թվականի գարնանն ընդունված գույքի հարկադիր բռնագրավման մասին օրենքը: Անգամ Հայաստանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է մի ամբողջ վարչություն, որը զբաղվում է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավմամբ։ Անձամբ Փաշինյանի մերձավոր շրջապատին, սակայն, այդ վարչության պատժող ձեռքը չի կպչում: Անհասկանալի է, չե՞ն գողանում, թե՞ ընդհանրապես անձեռնմխելի են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular