Իրանի ՌՕՈՒ-ն ԱԹՍ-ների մասնակցությամբ զանգվածային զորավարժություններ է անցկացնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի երեկոյան Իրանի ՌՕՈՒ-ն ամբողջ երկրով մեկ սկսելու է 11-րդ օդային զորավարժությունները, որին մասնակցելու են ինչպես օդաչուներով, այնպես էլ անօդաչու ինքնաթիռներ՝ երկրի պաշտպանունակության բարձրացման նպատակով իրական մարտական գործողությունների իմիտացիայի համար։
Կիրակի վարժանքների մասին հայտնելով՝ Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ ՌՕՈՒ բոլոր բազաներն ակտիվորեն գործելու են, իսկ գլխավոր դերը ստանձնելու է Սպահան նահանգի Շահիդ Բաբայի օդային բազան։
Վարժանքների ընթացքում 92 ինքնաթիռից բաղկացած ունիվերսալ տորմիղը մի շարք օդային գործողություններ կիրականացնի, ներառյալ հետախուզական առաքելություններ, օդում և ցամաքում նպատակաուղղված ոչնչացման մանևրներ, հոգեբանական պատերազմի մարտավարություն և ռադիոէլեկտրոնային պայքարի մոդելավորում, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։