ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 23 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կետերի և դելֆինների միջազգային օր, Աբխազիա՝ Դրոշի օր, Եգիպտոս՝ Հեղափոխության օր, Հարավային Օսիա՝ ԶԼՄ-ների աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1298– սպանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Գ-ն:

1908 –կայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը:

1938 –ծնվել է հայազգի խորհրդային և ամերիկյան նկարիչ-գրաֆիկ, հումորային կոլլաժի վարպետ Վագրիչ Բախչանյանը:

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այնտեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։ 

1988-Ադրբեջանի կենտկոմի նախագահ Վեզիրովը Բաքվի գիտնականների ակումբի հետ հանդիպում է ունեցել, որտեղ նրան առաջարկել են երկրում որոշակի ռեֆորմներ իրականացնել և ազատվել  «ալիևյան կադրերից», սակայն հանդիպումը չի ստացվել, որն էլ հիմք է հանդիսացել Ադրբեջանի Ազգային Ճակատ ստեղծելու:

1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ 40- օրյա համառ մարտերց հետո գրավել են Աղդամ քաղաքը և որպես ռազմավար առգրավել ռազմական տեխնիկայի հսկայական քանակ։ 

2014- Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ 

2016- ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։ Ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։

2020-Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Անկարայում նախագահ Էրդողանի անցկացրած նիստի արդյունքներով  հռչակագրում բառացիորեն նշվել է «Թուրքիան աջակցում է ցանկացած որոշման, որը եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը կընդունի իր արդարացի պայքարում»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1711 –ստորագրվել է Պրուտի պայմանագիրը, համաձայն որի Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Ազովը և պարտավորվել վերացնել Տագանռոգ ամրոցը: 

1812– տեղի է ունեցել Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն Ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից է:

1875-վախճանվել է ամերիկացի գյուտարար, կարի մեքենայի ստեղծող Իսահակ  (Այզեկ) Մերրիտ Զինգերը:

1881– ստեղծվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, որը ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան է:

1901-գերմանացի բժիշկ Ռոբերտ Կոխը վարկած է առաջարկել, որ բուբոնային ժանտախտի տարածողները առնետներն են:

1903 -«Ford Motor Company» ընկերությունը վաճառքի է ներկայացրել իր առաջին ավտոմեքենան՝ «մոդել А»-ն: 

1918 –Օմսկի կառավարությունը հայտարարել է Սիբիրի անկախությունը, չեղյալ է հայտարարել բոլոր բոլշևիկյան օրենքները, վերականգնել է կալվածատերերի իրավունքները հողի նկատմամբ:

1948– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը, որը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ:

1951 -Ռոկենկորտեում (Ֆրանսիա) բացվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը:

-վախճանվել է ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ Անրի Ֆիլիպ Պետենը:

1974 –Հունաստանում ավարտվել է «սև գնդապետների» բռնապետությունը:

1979 –Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնին արգելել է երաժշտության հեռարձակումը, քանի որ դա փչացնում է երիտասարդությանը:

1982 –ՄԱԿ-ի կողմից կայացվել է որոշում համընդհանուր արգելել կոմերիցիոն նպատակներով իրականացվող կետորսությունը:

1985-ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարտական հերթապահության է կանգնել «Տոպոլ» հրթիռը:

1989– ծնվել է անգլիացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը  հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերով:

1990 –վախճանվել է ճապոնացի ինժիներ, JVC ընկերության հիմնադիր Կենդզիրո Տակայանագին:

1992– Աբխազիան հայտարարել է իր անկախությունը Վրաստանից:

1994-Սանկտ-Պետերբուրգում սկսվել են Բարի կամքի խաղերը:

1995– հայտնաբերվել է ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը:

2015 - «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերվել է առաջին երկրային տիպի էզոմոլորակը, որը գտնվում է Kepler-452 b  արեգականման աստղի ուղեծրում:

1985– ստեղծվել է աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը՝ Amiga-ն (Amiga 1000):

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular