Ղրիմի բնակիչներին տարհանում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 22-ին Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի խոսքով՝ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար շրջանի իշխանությունները որոշել են տարհանել արտակարգ իրավիճակների վայրից հինգ կիլոմետր շառավղով բնակվող քաղաքացիներին. որոշ ժամանակ նրանք կլինեն ժամանակավոր կացարաններում։
«Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար որոշվել է նաև դադարեցնել երթևեկությունը Ղրիմի երկաթուղով: Հուսով ենք, որ արտակարգ իրավիճակի հետևանքները կարճ ժամանակում կվերացվեն», - զգուշացրել է Ակսյոնովը