ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա:  Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Օսկանյանի խոսքով, Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։

«Այն թեզը, խոսակցությունները, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է: Փաստաթուղթը ստորագրելուց հետո, այն պահին, որ այդ երկխոսությունը կսկսի, համարեք, որ արդեն Արցախը լուծարվել է Ադրբեջանի մեջ եւ հարցը փակված է» - կարծում է նա։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ այն, ինչ որ այս պահին Փաշինյանը անում է, թվում է, թե ամենահեշտ լուծումն է. «Բայց տալը նույնիսկ հեշտ չի, այն, ինչ Փաշինյանը անում է, անիրատեսական է, բացի նրանից, որ անհասկանալի եւ անընդունելի է, դա նաեւ անիրատեսական է. ինքը ուզում է տալ մի բան, որը իրենը չի, նա ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներով պատկանել է Արցախի ժողովրդին, այնտեղ հայեր են ապրել, ինքը ուզում է  տալ մի տարածք, որը երբեք անկախ Ադբեջանի կազմում չի եղել, չկա: Ինքը ուզում է տալ մի տարածք, երբ սովետական շրջանում ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, ինքը ուզում է տալ մի տարածք, որը նախկին 30 տարիների ընթացքում եղել է անկախ քաղաքական միավոր, ուզում է տալ այդ տարածքը հենց այնպես, որ լուծարվի իր ժողովրդով»,- ասաց նա:

Օսկանյանի խոսքով՝ այսօր աշխարհում որեւէ ժողովուրդ չի հրաժարվում իր ինքնորոշման իրավունքից, հայերն առաջինն են. «Ավելին ասեմ, այսօր 120-ից ավելի ինքնավար միավորներ կան աշխարհում 50-ից ավելի երկրների կազմում; Ահավասիկ, սրա համար է, որ ես ասում եմ՝ այն ինչ անում է Փաշինյանը, անիրատեսական է»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular