ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի լիակատար շրջափակումը բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա. ԿԳՄՍ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի լիակատար շրջափակման ծանր իրավիճակը բավականին բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

«Պիտի նշեմ, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ բացասական ազդեցություն չի ունեցել քննաշրջանի վրա: Քննաշրջանը կազմակերպվել է երկու փուլով՝ հիմնական և  լրացուցիչ, որն ավարտել ենք հուլիսի 9-ին: Քննաշրջանն անցել է բավարար մակարդակում, խնդիրներ գրեթե չեն եղել` չնայած հովհարային անջատումները և կազմակերպչական մյուս աշխատանքները կարող էին որոշակի բարդություններ ստեղծել: Ունենք ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի  բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդներ` չնայած, ընդհանուր  առմամբ, արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չէին, քանի որ մրցակցություն տեղերի համար գրեթե չկար. օրինակ` եթե ունեինք չորս տեղ, դիմորդների քանակը կազմում էր հինգ կամ վեց հոգի: Կային բնագիտական ուղղության մասնագիտություններ, որոնց համար մենք ակնկալում էինք  ունենալ  դիմորդներ, բայց, ցավոք սրտի, չունեցանք»,-ներկայացրել է նախարարը:

Նա նշել է, որ բնագիտական հոսքի մանկավարժական մասնագիտությունների (Ֆիզիկա, Մաթեմատիկա, Կենսաբանություն, Քիմիա, ինչպես նաև՝ Հայոց լեզու)  դեպքում` շեմի հարցում ընդառաջել են, որպեսզի կարողանան ապահովել մեկ հիմնական քննությամբ դրական արդյունք ստացած դիմորդների ընդունելությունը:

«Շրջափակման պատճառով հնարավոր չէր ապահովել մեր դիմորդների ֆիզիկական ներկայությունը հայաստանյան բուհերում, որտեղ նրանք պիտի հանձնեին ներբուհական քննություններ, սակայն ստեղծված իրավիճակից  ելքը գտել ենք` այդ ներբուհական քննությունները կազմակերպելով առցանց եղանակով` մեր համապատասխան քննասենյակներն ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցներով և բարեհաջող ավարտելով նաև ներբուհական քննաշրջանը, որն անցել է բարձր մակարդակով: Այդ մասին արձագանքներ ենք  ստացել ՀՀ  համապատասխան բուհերից, որոնք շնորհակալություն են հայտնել մեր մոտեցման համար»,-հավելել է Ն. Մկրտչյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է  նաև հայաստանյան և արտասահմանյան բուհեր ընդունված ուսանողների՝ տվյալ բուհերում առկա սովորելու ցավոտ խնդրին, ինչը շրջափակման հետևանքով անհնար է:

«Այս փուլում մենք իրականացնում ենք դիմորդների ակտիվ հաշվառում, ովքեր իրենց ուսումը պետք է շարունակեն արտասահմանյան և հայաստանյան տարբեր բուհերում: Կփորձենք  ապահովել մեր դիմորդների տեղափոխումը:  Եթե նման հնարավորություն չստեղծվի, ապա ունենք նաև այլընտրանքային տարբերակ.ամենայն հավանականությամբ մենք կկազմակերպենք նրանց ուսումնառությունը առցանց եղանակով՝ համապատասխան բուհերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,-ընդհանրացրել է նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular