ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրում եմ հանուն աղջիկներիս, հանուն Աբրահամիս հիշատակի». Աբրահամ Սադոյանը զոհվել է Ջրականում՝ անօդաչուի հարվածից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աբրահամը մանկության տարիներից ի վեր եղել է շատ խելոք, հավասարակշռված, ազնիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շողիկը՝ Աբրահամի մայրիկը:

Որդու մասին խոսելու հենց առաջին վայրկյաններին անասելի հուզվում է: Կարծես կարող է այլ տարբերակ լինել, երբ պատմում ես երեխայիդ մասին: Հավելում է՝ որդին ընկերասեր էր, բարի, բոլորի հանդեպ հարգալից, որպես երեխա՝ շատ աշխույժ: «Իր մասին կարելի է անվերջ խոսել, ամենալավ բառերով կարող եմ նկարագրել Աբրահամին ոչ թե այն պատճառով, որ իր մայրն եմ, այլ, իրոք, հենց այդպիսին էր մանկության տարիներից, հասուն տարիքում՝ նույնպես»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում: «Բայց շատ էր սիրում մաթեմատիկան ու հրաշալի սովորում էր: Մի քանի տարի մասնակցել է «Կենգուրու» մրցույթին ու միշտ բարձր միավորներ վաստակել: Երեք տարի հաճախել է նաև ֆուտբոլի»:

Աբրահամը դպրոցն ավարտում է 2020 թ.-ին և անմիջապես զորակոչվում է ծառայության: Տիկին Շողիկն ասում է՝ կրթությունը շարունակելու հետ կապված նպատակներ ուներ, սակայն իր երազանքների ու նպատակների մասին շատ խոսել չէր սիրում. «Ասում էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո արդեն հստակ կորոշեմ, թե որտեղ ընդունվել, ինչպես շարունակել կրթությունս: Միայն հստակ էր այն, որ ուզում է ծրագրավորող դառնալ, կրթությունն էլ այդ ուղղությամբ կշարունակեր, բայց չհասցրեց»: Աբրահամը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, բանակ էր զորակոչվել 2020 թ. հուլիսի 31-ին՝ որպես վարորդ:

«ԴՕՍԱԱՖ-ում դասերի մասնակցեց, վկայական ստացավ և զորակոչվեց որպես զինվարորդ: Շատ սիրով մեկնեց ծառայության: Իր ծանուցագրով պետք է օգոստոսի 19-ին մեկներ, սակայն Աբրահամն ասել էր, որ ուզում է շուտ գնալ: Շատ մեծ սիրով գնաց ծառայության, ուզում էր ծառայել, միշտ նշում էր՝ տղեն պետք է անպայման ծառայի: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Իր բնավորությունն էր նաև այդպիսին, տրտնջալ չէր սիրում»: Աբրահամը ծառայել է Մեղրիի Ագարակի զորամասում, պատերազմի ժամանակ նրան տեղափոխում են Ջրական: «Սկսվում է պատերազմը, իրենց հոկտեմբերի 3-ից տեղափոխում են Արցախ: Առաջնագծում ու պատերազմի թեժ կետում է եղել, ու մենք ոչինչ չենք իմացել: Ամեն օր, օրը չորս-հինգ անգամ զանգել է մեզ՝ ինձ, հայրիկին, երեք քույրիկներին: Մեզ չի ասել, որ պատերազմի դաշտում է, ասում էր՝ Մեղրիի դիրքերում ենք, պատերազմի հետ կապ չունենք, ինձ հետ ամեն ինչ նորմալ է:

Իր զոհվելուց հետո ենք իմացել, որ Ջրականում է եղել: Հոկտեմբերի 9-ի ցերեկը զանգեց, ինձ հետ խոսեց, ասաց՝ մա՛մ, ինձ տեղափոխում են, սարերում ու դիրքերում կարող է կապ չլինել, հնարավոր է, որ մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս, բառ անգամ չասաց, թե որտեղ է: Իսկ իրենք պատրաստվում էին հերթական մարտին: Հենց այդ գիշերն էլ անօդաչուի հարվածից զոհվեց: Միայն իր զոհվելուց հետո ընկերներից մեկը, որ ողջ է մնացել, պատմել է, թե ինչ ու ինչպես է եղել: Երկու-երեք ամիս ոչինչ չգիտեինք, թե դեպքը ոնց է եղել: Միայն իր ընկերոջ զորացրվելուց հետո շատ մանրամասներ իմացանք»: Աբրահամը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: «Մենք բնակվում ենք Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Իրեն հենց ամսի 10ին տեղափոխել են Աշտարակ քաղաք, Կոշը պատկանում է Աշտարակի տարածաշրջանին: Այնտեղից արդեն երեկոյան մեր համայնքի ղեկավարին են տեղեկացրել, մեզ չէին կարողանում ասել, թե ինչ է պատահել»:

Հաջորդ օրվա առավոտյան արդեն ընտանիքն իմացել է բոթը: «Մենք Աբրահամին տեսել ենք, դեմքը բաց էր, գլխից էր վիրավորվել, բեկորային վնասվածքներ ստացել: Մեր գյուղը 44-օրյա պատերազմի 6 զոհ ունի, 1 զոհ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ, 1 զոհն էլ Ազատ գյուղի զորանոցում այրված 15 տղաներից մեկն է: Մեր գյուղը 8 զոհ ունի»: Երեք քույրիկների միակ եղբայրն էր Աբրահամը: «Ամեն երեխա ծնողի կյանքում իր տեղն ունի: Իսկ հիմա մեզ իմ երեխաները՝ իմ աղջիկներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ապրում եմ հանուն իրենց, հանուն Աբրահամիս հիշատակի»:

Հ. Գ. Աբրահամ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոշ գյուղի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular