ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անսկզբունքայնության սիմֆոնիա՝ Արարատ Միրզոյանի կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը, պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա, մի անգամ պիտի կանգնենք, մինչև վերջ»։ Այս խոսքերն ասել է ոչ այլ ոք, քան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, դեռևս Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ ողջ թափով ընթանում էր 44-օրյա պատերազմը։ Այսօր արդեն նույն այդ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ մշտական հատուկ խորհրդի նիստում հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86600 քկմ տարածքը։

Որ գործող իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ վաղուց կորցրել են իրականության զգացումը, որևէ սկզբունք չունեն և ամոթ չեն զգում իրենց իսկ նախկինում արած հայտարարությունների համար, թերևս որևէ մեկի համար զարմանալի չէ։ Նույն Միրզոյանը, որ փորձում է ներկայանալ որպես սկզբունքային և լուրջ քաղաքական գործիչ, փորձելով տարանջատվել փաշինյանական թիմից, ի դեպ նա այդպես էլ չառաջադրվեց ՔՊ վարչության համար, իր այս վերջին հայտարարությունով ապացուցում է՝ ոչնչով չի տարբերվում փաշինյանական ռեժիմի մյուս դավաճաններից։

Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին ընտրում է բացառապես հենց այդ սկզբունքով՝ լինել անսկզբունքային սեփական հավատանքների մեջ, և ժամանակին մարդը, որ նման հայտարարություն էր անում՝ գիտակցելով, որ Արցախը զիջելու դեպքում զիջելու ենք նաև Մեղրին ու Երևանը, այսօր անձամբ իր ձեռքով է զիջում միջազգային կարևոր ատյաններից մեկում, իջեցնում Արցախի կարգավիճակը և 120 հազար սովի ու պաշարման մատնված մեր հայրենակիցներին «նվիրում» Ադրբեջանին։ Թերևս խոսքերն ավելորդ են, յուրաքանչյուրը կարող է ինքը կարծիք կազմել Արարատ Միրզոյանի, նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի և այդ թիմի մյուս ներկայացուցիչների մասին։

Անդրանիկ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular