ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս քաղաքական ռեժիմը մեր հաշվին մեր երկրի վաճառքով է զբաղված»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջափակված Արցախում շարունակում է խորանալ հումանիտար աղետը։ Երեկ Արցախի ԱԺ-ն համատեղ ուղերձ ընդունեց՝ Հայաստանի Հանրապետությանը կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։ Արցախի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ արեց Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ ձեռնարկել։ Միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, խնդիրն այն է, որ Արցախի իշխանությունները միշտ խոսում են Արցախում ստեղծված իրավիճակի մասին, բայց ոչ մի կերպ հասցեական հայտարարություններ չեն հնչեցնում, ուր նշված կլինի ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը։

«Դիմում են բոլորին, բացի այն մարդուց, որը պատասխանատու է այս աղետի համար, ինչպես նաև մեղավոր է պատերազմի, ավերածությունների, կորուստների, հիմա էլ խորքային բլոկադայի համար, ինչի հետևանքով Արցախում, փաստացի, սովի առաջ են կանգնել։ Այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական ռեժիմն է՝ իր պարագլխի հետ։ Քանի դեռ համարձակություն չունեն իրերն իրենց անունով կոչել, չեմ կարծում, թե իրենց կոչերը լուրջ հետևանքներ կամ արձագանք կունենան նաև Երևանից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը։

Այս համատեքստում անդրադառնալով միջազգային հանրության լռությանը՝ նա նկատեց. «Միջազգային հանրություն կոչվածն ուղղորդվում է պաշտոնական Երևանի կողմից։ Երբ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ այս թեմաներով զրույցներ, քննարկումներ են լինում տարբեր հարթակներում, ասում են՝ ձեր ղեկավարությունը չի հայտնում այն կարծիքը, որն ունեն Հայաստանի հասարակական, քաղաքական այլ խմբեր, փորձագետներ։ Նշում են, որ իշխանության կարծիքն ամբողջությամբ հակառակն է։ Հետևաբար, այն պայմաններում, երբ գործող քաղաքական ռեժիմը դավաճանել է Հայաստանի ու Արցախի շահերը, անիմաստ է սպասել, որ միջազգային հանրությունը որևէ հստակ հայտարարություն կանի, որովհետև շատ դեպքերում իրենք էլ կողմնորոշված չեն։ Եթե երկրի քաղաքական ռեժիմը հայրենակիցներին դավաճանում է, նրանց ցեղասպանության ենթարկելու «դաբրո» է տալիս այլ պետությանը, ապա միջազգային հանրությունն այս պայմաններում ի՞նչ կարող է անել։ Այս պահին անիմաստ է իրենցից այնպիսի ողջախոհ դիրքորոշում, քայլեր ակնկալել, որոնք ինչ-որ չափով կթեթևացնեն արցախահայության կյանքը»։

Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որտեղ ակնարկվում է հումանիտար աղետի, էթնիկ զտումների վտանգի մասին, բայց հետո շեշտվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ճանաչելու պատրաստակամությունը, Մանվելյանը նշեց. «Երբ իրենք ամեն անգամ հայտարարում են, որ պատրաստ են ճանաչել «Ադրբեջանի 86 600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը», էթնիկ զտումների, հումանիտար աղետի մասին մնացած հայտարարություններն ընդամենը դեմագոգիա են։ Հայաստանի գործող քաղաքական ռեժիմը դեմագոգիայով է զբաղվում. չես կարող խոսել աղետի մասին, եթե ճանաչում ես այդ աղետը կազմակերպող պետության տարածքային ամբողջականությունը։ Փաստացի, այդպիսով ինքդ մաս ես կազմում այդ աղետի կազմակերպման գործին։

Մեծ հաշվով, առաջինը Հայաստանի այսօրվա քաղաքական ռեժիմն է մեղավոր այս աղետի համար, իսկ առաջին մեղավորի անունը Նիկոլ Փաշինյան է։ Այս ռեժիմն Ադրբեջանի հետ միացել է Արցախում ցեղասպանության կազմակերպման գործընթացին։ Պետք չէ հավատալ իրենց հայտարարություններին, որտեղ խոսում են աղետի մասին, իսկ հետո անմիջապես կրկնում, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ընդհանուր առմամբ, այդ մարդիկ հայ հասարակությանը խաբելով ու դեմագոգիայով են զբաղված»։ Մանվելյանի խոսքով, մինչև Հայաստանի քաղաքական ռեժիմն իր պարագլխով չհեռացվի, չի լինի որևէ գործուն միջոց, որով հնարավոր կլինի օգնել Արցախին, արցախահայությանը։

«Մինչև չհեռացվեն, հնարավոր չի լինի օգնել նաև Սյունիքի, Ջերմուկի, Վարդենիսի հայությանը։ Ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ այս քաղաքական ռեժիմը իշխանության ղեկին է ու զբաղված է մեր երկրի վաճառքով՝ մեր հաշվին։ Եթե այս իշխանությանը հեռացնելու գիտակցումը չլինի, կործանման կգնանք։ Մինչև այդ գիտակցման շուրջ կոնսենսուս չլինի, մնացած բոլոր հարցերը երկրորդական են»,-եզրափակեց Ա. Մանվելյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular